Հայէկոնոմբանկը Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցության (PCAF) շրջանակում նպատակ ունի աջակցել կանաչ տնտեսության կայուն զարգացմանը։
Համագործակցություն շրջանակում հնարավոր է լինելու գնահատել Բանկ կողմից տրամադրվող վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները և մշակվելու են առաջարկություններ դրանց նվազեցման ուղղությամբ։
Հայէկոնոմբանկի և PCAF-ի համագործակցության մոտեցումները համահունչ են Բանկի բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) տեսլականին, որը ծառայում է կայուն զարգացման նպատակներին։
PCAF ստանդարտներին հետևելու պատրաստակամությամբ Հայէկոնոմբանկը.
Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցության (PCAF) մասին
PCAF-ը միջազգային մակարդակով գործարկվել է 2019-ին։ Այսօր ավելի քան 600 ֆինանսական կազմակերպություն միացել է այս նախաձեռնությանը։ PCAF-ի բոլոր մասնակիցները համագործակցում են ջերմոցային գազերի արտանետումները չափելու և բացահայտելու ստանդարտները մշակելու ուղղությամբ։ Ստանդարտների նպատակն է չափել և հրապարակել ֆինանսական կազմակերպությունների վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները։
Բաժանորդագրվի՛ր և առաջինը տեղեկացիր մեր նորությունների և առաջարկների մասին