Փետրվարը, բանկային եռուզեռից բացի, նաև գրքառատ էր ․․․
Հայէկոնոմբանկը Գիրք նվիրելու օրվան ընդառաջ իրականացրեց մի շարք միջոցառումներ, որոնք նվիրված էին թե´աշխատակիցների, թե´հաճախորդների շրջանում ընթերցանության խրախուսմանը:
Ինչպես խոստացել էինք, այսօր՝ փետրվարի 27-ին, ամփոփում ենք Գիրք նվիրելու օրվան նվիրված Բանկի Linkedin-յան և Instagram-յան էջերում փետրվարի 12-ին հայտարարված մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցելու համար հարկավոր էր բաժանորդագրվել Բանկի պաշտոնական սոցիալական էջերին, կիսվել մրցույթի մասին հրապարակմամբ և թողնել մեկնաբանություն Բանկի հրապարակման տակ՝ շարունակելով «Ուզում եմ կարդալ այս (նախընտրած) գիրքը, որովհետև…» միտքը:
Մրցույթի հաղթողների ցանկին կարելի է ծանոթանալ Հայէկոնոմբանկի Linkedin-յան և Instagram-յան էջերում:
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության համար: