Հայտնում ենք, որ համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի խորհրդի 9 փետրվարի 2026 թվականի թիվ 27-Ն որոշման (հղում՝ https://www.arlis.am/hy/acts/220599) 1-ին կետի, որը ուժի մեջ է մտնելու սթ մարտի 1-ից, ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման համար սահմանվող բոլոր միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերն՝ ըստ վաճառակետի տեսակի կոդի (Merchant category code) և օրացուցային տարվա համար մինչև 150,000,000 (մեկ հարյուր հիսուն միլիոն)  դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող անձանց համար սահմանվում են`

  •  Արմենիան Քարդ (Arca) քարտային համակարգի քարտերի համար` 05% կոմիսիոն վճար,
  •  VISA և Mastercard քարտային համակարգերի տեղական (Local՝ ՀՀ բանկերի կողմից թողարկված) քարտերի համար՝ 09%:

 

 

 

 

 

 

 

 

Այլ նորություններ