Պլաստիկ քարտերն ապահովում են հեշտ և անվտանգ վճարումներ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում
Հարց 1։ Ո՞րն է նախագծի (միջոցառման) նպատակը։
Պատասխան։ Միջոցառման հիմնական նպատակն է
Հարց 2։ Ովքե՞ր են հանդիսանում միջոցառման շահառուներ։
Պատասխան։ Միջոցառման շահառուներ են հանդիսանում այն ֆիզիկական անձինք, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք և ունեն իրենց անվամբ բացված բանկային հաշիվ, որին կցված է ԱՐՔԱ վճարային քարտ, առաջիկայում նաև ԱՐՔԱ co-badge վճարային քարտ։
Հարց 3։ Ի՞նչ ժամկետով է նախատեսված միջոցառման իրականացումը։
Պատասխան։ Միջոցառումը կիրականացվի 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված գործարքների համար։ Հետվճարների վճարումները կլինեն համապատասխանաբար 2026 թվականի փետրվար ամսից մինչ 2027 թվականի հունվար ամիսը։
Հարց 4։ Ե՞րբ և ինչպե՞ս է վճարվելու հետվճարը։
Պատասխան։ Հաշվետու ամսվա վճարումների դիմաց հետվճարները վճարվելու են մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսի 25-ը, այն բանկի հաշվին, որով կատարվել է հաշվետու ամսվա ընթացքում հետվճարի ենթակա վերջին գործարքը։ Բանկը հետվճարի գումարը կմուտքագրի շահառուի ԱՐՔԱ կամ ԱՐՔԱ co-badge քարտերի հաշիվներին կամ բացառիկ դեպքերում ոչ քարտային ընթացիկ հաշվին՝ նախապատվությունը տալով վերջին գործարք կատարած քարտի հաշվեհամարին։ Առաջին հետվճարները կվճարվեն մինչև 2026 թվականի փետրվարի 25-ը՝ 2026 թվականի հունվար ամսին կատարված անկանխիկ գործարքների հիման վրա։
Հարց 5։ Ինչպե՞ս է իրականցվում նախագծի ֆինանսավորումը։
Պատասխան։ Միջոցառման շրջանակում տրամադրվող հետվճարի ընդհանուր գումարի 50%-ը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, իսկ մնացած 50%-ը՝ թվով 15 ՀՀ առևտրային բանկերի կողմից։ Սույն նախագծում Արմենիան Քարդ ՓԲԸ հանդես է գալիս՝ որպես ԱՐՔԱ քարտային համակարգի օպերատոր և շահառուների կողմից կատարված անկանխիկ գործառնությունների դիմաց հետվճարի տրամադրման համար տվյալների մշակման և փոխանցման միասնական կենտրոն։ Ավելին՝ Պետության մասնաբաժինը սույն նախագծում չի կազմում ընդհանուր վճարվող հետվճարի միայն 1%-ը, այլ՝ շահառուների համար վճարվող եկամտային հարկը նույնպես վճարվելու է Պետության կողմից, ինչի արդյունքում շահառուններն իրենց համապաատսխան բանկային հաշիվներին կստանան կատարված անկանխիկ գործառնությունների դիմաց զուտ 2% հետվճար։
Հարց 6։ Ի՞նչ տեսակի վճարային քարտերով իրականացված վճարումների դիմաց է հետվճարը հաշվարկվելու։
Պատասխան։ Հետվճարները հաշվարկվելու են միայն ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված ԱՐՔԱ վճարային քարտերով իրականացված գործարքների դիմաց, այդ թվում՝ այլ վճարային համակարգերի հետ համատեղ թողարկված (co-badge) վճարային քարտերի դիմաց։
Հարց 7։ Ո՞ր բանկերից և ինչ պայմաններով կարելի է ձեռք բերել ԱՐՔԱ վճարային քարտեր։
Պատասխան։ Արքա վճարային քարտեր հնարավոր է ձեռք բերել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող թվով 14 առևտրային բանկերից․
Քարտի տրամադրման և սպասարկման պայմանները սահմանվում են յուրաքանչյուր բանկի կողմից առանձին։
Հարց 8։ Ո՞ր գործարքներից է հաշվարկվում հետվճարը
Պատասխան։ Հետվճարը հաշվարկվում է ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված ԱՐՔԱ վճարային քարտերով ՀՀ տարածքում գրանցված իրավաբանական անձանց մոտ տեղադրված ֆիզիկական կամ վիրտուալ ՊՈՍ տերմինալներով ապրանքների կամ ծառայությունների դիմաց կատարված վճարումներից։
Հարց 9։ Որքա՞ն է կազմում հետվճարի չափը։
Պատասխան։ Հետվճարի չափը կազմում է 2% և հաշվարկվում է 1,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումներից։ Մեկ գործարքի համար սահմանված է 6,000 ՀՀ դրամ՝ որպես հետվճարի առավելագույն շեմ, իսկ մեկ անձի համար հետվճարի ամսական առավելագույն շեմը սահմանված է 60,000 ՀՀ դրամ։
Օրինակ
Եթե շահառուն իրականացնում է 500,000 ՀՀ դրամի միանվագ գնում ԱՐՔԱ քարտով, ապա հետվճարը հաշվարկվում է հետևյալ կերպ․
Այս գումարը կներառվի շահառուի տվյալ ամսվա ընդհանուր հետվճարի մեջ՝ մինչև ամսական առավելագույն շեմի (60,000 ՀՀ դրամ) լրանալը։
Հարց 10: Որո՞նք են այն գործարքները, որոնց համար չի տրամադրվում հետվճար։
Պատասխան։ Հետվճար չի ձևավորվում հետևյալ դեպքերում.
Հարց 11: Ի՞նչ է լինում եթե գնումը հետ է վերադարձվել
Պատասխան։ Եթե գնումը չեղարկվել կամ վերադարձվել է, այդ գործարքի գծով հետվճարը հանվում է հաջորդ ամսվա վճարվելիք հետվճարից։
Հարց 12: Ինչ է լինում, եթե հաշիվը փակված է
Պատասխան։ Եթե շահառուի բանկային հաշվի փակված լինելով կամ այլ պատճառով պայմանավորված հետվճարի գումարը չի փոխանցվել, շահառուն իրավունք ունի հետվճարը ստանալու համար 6 ամսվա ընթացքում դիմել իրեն սպասարկող բանկ՝ գործող այլ բանկային հաշվին հետվճարի գումարը ստանալու համար։
Հարց 13: Արդյո՞ք կենսաթոշակային քարտերով կատարված վճարումները ներառված են այս միջոցառման ծրագրում
Պատասխան։ Այո։ Թոշակային քարտերը, եթե դրանք ԱՐՔԱ կամ ԱՐՔԱ co-badge քարտեր են, ներառված են հետվճարի ծրագրում։ Այս ծրագիրը գործում է անկախ գործող 20% հետվերադարձի ծրագրից և կիրառվում է դրան լրացուցիչ։
Հարց 14. Եթե շահառուն ունի հարցեր հետվճարի հաշվարկի կամ իր հաշվին փոխանցված գումարի վերաբերյալ, ու՞մ պետք է դիմի
Պատասխան։ Շահառուն հետվճարի հաշվարկի, փոխանցման և իր հաշվին մուտքագրված գումարի վերաբերյալ պարզաբանման ենթակա հարցեր ունենալու պարագայում պետք է դիմի իրեն սպասարկող բանկին։
Հարց 15: Հնարավո՞ր է ԱՐՔԱ քարտերը կցել Google Pay կամ Apple Pay դրամապանակներին
Պատասխան։ Ներկայումս Ընկերության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ ԱՐՔԱ քարտերի կցումը Google Pay և Apple Pay դրամապանակներում ապահովելու համար։ Մեր կանխատեսումով դա հնարավոր կլինի տարվա երկրորդ կեսից։
Պատասխան։ Այո։ ԱՐՔԱ քարտերը հնարավոր է օգտագործել անհպում վճարումներ իրականացնելու համար։
Հարց 17: Հնարավո՞ր է պատվիրել ԱՐՔԱ թվային քարտեր
Պատասխան։ Թվային քարտի թողարկումը նախատեսվում է իրականացնել Google Pay և Apple Pay դրամապանակներում ԱՐՔԱ քարտերի կցագրման հնարավորությանը զուհագեռ։
Հարց 18: Ե՞րբ է պլանավորվում ԱՐՔԱ co-badge քարտերի թողարկումը
Պատասխան։ ԱՐՔԱ co-badge քարտերի թողարկումը պլանավորվում է 2026 թվականի առաջին եռամսյակում։ Առաջիկա ամիսներին նախատեսվում է թողարկել Arca-China UnionPay վճարային համակարգի հետ co-badge քարտեր, իսկ MasterCard վճարային համակարգի հետ Arca co-badge քարտերի թողարկման մասով աշխատանքները գտնվում են պայմանագրի կնքման փուլում։ Արմենիան Քարդ ՓԲԸ բաց է և ողջունում է բոլոր միջազգային քարտային վճարային համակարգերի առաջարկների համար։
Հարց 19: Ինչո՞ւ է ԱՐՔԱ-ն այս ծրագրի շրջանակում համագործակցում ՀՀ Կառավարության հետ
Պատասխան։ Ծրագիրն ունի երկու գերնպատակ՝ խթանել անկանխիկ վճարումների աճը և ապահովել ազգային վճարային համակարգի սուվերենությունը։ ԱՐՔԱ-ն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ազգային վճարային համակարգ, ապահովում է երկրում անկանխիկ վճարումների ենթակառուցվածքի անընդհատությունը և անվտանգությունը, ինչպես նաև բոլոր մասնակիցների միջև փոխգործելիությունը, իսկ վճարային համակարգի սուվերենության ապահովումը հանդիսանում է Ընկերության ռազմավարության առաքելություններից մեկը։
Հարց 20։ Ինչու՞ միայն ԱՐՔԱ վճարային քարտերով կատարված վճարումների դիմաց է հետվճարը հաշվարկվում
Պատասխան։ ՀՀ-ում վճարային սուվերենության ապահովման առաքելությունից ելնելով՝ որոշում է կայացվել հետվճարները տրամադրել միայն ԱՐՔԱ վճարային քարտերով իրականացված անկանխիկ գործառնություններից, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային քարտային վճարային համակարգերի ունեցած փորձը և ազատ մրցակցային միջավայրի ապահովման ուղղությամբ որդեգրած քաղաքականությունը՝ որոշում է կայացվել, որ ոչ միայն ԱՐՔԱ քարտերով կատարված անկանխիկ գործառնությունների դիմաց կտրամադրվեն հետվճարներ, այլ ԱՐՔԱ և միջազգային քարտային վճարային համակարգերի հետ համատեղ թողարկված co-badge քարտերով իրականացված անկանխիկ գործառնությունների դիմաց նաև։
Հաճախորդի նախընտրությամբ վերջինիս հեռախոսահամարին ուղարկված մեկանգամյա գաղտնագիրը բանկոմատում մուտքագրելուց հետո հաճախորդը կարող է մուտքագրել իրեն նախընտրելի PIN կոդը, ինչպես նաև բանկոմատի միջոցով փոփոխել իր գործող քարտի PIN կոդը՝ ընտրելով «Պինի փոփոխում» դաշտը, մուտքագրելով իրեն նախընտրելի քառանիշ կոդը և հաստատելով այն։
Բանկի վարչության կողմից հաստատված սակագներ և դրույքաչափերում սահմանվում է կանխիկացման կամ ընդհանուր գործարքների սահմանաչափի օրական ավելացում։
Հնարավոր է Ձեր քարտին կցել քարտ՝ առանձին PIN կոդով, որի միջոցով ընտանիքի անդամները կարող են օգտվել Ձեր քարտային հաշվից
Այո, հնարավոր է
Այո, հնարավոր է։ Արտերկրից անհաշիվ փոխանցումներ կարող եք ստանալ հաշված րոպեների ընթացքում My Transfer ծառայության օգնությամբ
Բազմարժութային պլաստիկ քարտեր առայժմ չեն թողարկվում։ Սակայն ՀՀ բանկերի կողմից թողարկված տարբեր արժույթներով քարտերի միջև հնարավոր է կատարել փոխանցումներ։
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ կանխիկացման կետերում (մասնաճյուղեր և Գլխավոր գրասենյակ) արտարժույթային պլաստիկ քարտերից կանխիկացումը հնարավոր է կատարել արտարժույթով և ՀՀ դրամով, իսկ բանկոմատներից՝ միայն ՀՀ դրամով։
Այո՛, քարտային հաշվի համալրումներ հնարավոր է իրականացնել TelCell, ինչպես նաև EasyPay, iDram և Mobidram վճարահաշվարկային համակարգերի միջոցով
Վճարումներ հնարավոր է կատարել ArCa.am հավելվածի և cabinet.arca.am կայքի միջոցով, ինչպես նաև AEB Mobile հավելվածի քարտից քարտ փոխանցման գործառույթով։
Քարտային հաշվից մեկ այլ քարտային հաշվի փոխանցում կարելի է կատարել AEB Mobile-ի «Փոխանցում Հայաստանում» բաժնից։
ArCa.am հավելվածի և cabinet.arca.am կայքի մուտքն իրականացվում է նույն մուտքանունով և գաղտնաբառով։
Քարտին մուտքագրված գումարը ակտիվանում է 15–20 րոպեի ընթացքում։ Առավոտյան 9:30-ից 12:00-ն մուտքագրված գումարները՝ մինչև 13:00-ը
Ո՛չ, հնարավոր չէ։ Քարտի PIN կոդը երեք անգամ սխալ մուտքագրելու դեպքում բանկոմատը առգրավում է այն՝ անվտանգության նկատառումներից ելնելով
Ո՛չ։ Քարտն ապաբլոկավորելուց հետո անհրաժեշտ է առնվազն մեկ անգամ գործարք կամ մնացորդի հարցում կատարել բանկոմատի միջոցով։ Հակառակ դեպքում քարտը կրկին կբլոկավորվի
Այո՛։ ArCa Classic MIR քարտերը հնարավոր է օգտագործել ՌԴ-ում, Ղրիմում, ինչպես նաև այն բոլոր երկրներում, որոնք միացել են ՌԴ NSPK վճարահաշվարկային համակարգին։ Լրացուցիչ՝ https://mironline.ru/payment-system/geo/
Այո՛։ Visa Infinite և Visa Platinum քարտերը ներառում են PriorityPass ծառայությունը։
Visa Infinite քարտով՝ տարեկան 6 անգամ անվճար մուտք։
Visa Platinum քարտով՝ 2 անգամ։
Մնացած դեպքերում վճարվում է 27 ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ ուղեկցող անձանց համար ևս։
Ո՛չ։ MasterCard ARMECs քարտերին այլ վճարային քարտեր չեն կցվում, իսկ վարկային գծի ամբողջական մարումը հանգեցնում է նաև քարտի փակման
Այո՛, հնարավոր է։ Անհրաժեշտ է անցնել http://www.cardholderbenefitsonline.com/ հղումով, «Insurance Benefits» բաժնում մուտքագրել Visa Infinite քարտի 16 նիշերը և ստանալ ապահովագրական պոլիսի ձևանմուշը։ Այն լրացնելուց հետո ապահովագրությունն ուժի մեջ է մտնում 90 օրով, եթե ծախսի նվազագույնը 50%-ը կատարվել է տվյալ քարտով
Այո՛։ Վճարումներ հնարավոր է կատարել վճարային տերմինալների, AEB Mobile հավելվածի և https://payment.aeb.am ինտերնետային հարթակի միջոցով։
Վերջինիս միջոցով կարելի է կատարել վճարումներ, վարկերի մարում, հաշվի և քարտի համալրումներ։