Այո, այո… Երազանքներն իրականանալու հատկություն ունեն. Mastercard վճարահաշվարկային կազմակերպության «Իմ առաջին ֆուտբոլային քայլը» արշավը հենց երազանքների իրականացման մասին է: Այն հնարավորություն է տալիս վայելել ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղը և դուրս գալ խաղադաշտ ֆուտբոլային աստղի հետ։
Ինչպե՞ս մասնակցել արշավին.
- Instagram-ում ունենալ բաց օգտահաշիվ,
- Բաժանորդագրվել @mastercard_armenia ինստագրամյան էջին,
- Մինչև մարտի 31-ը 23:59:00 (Երևանի ժամանակով) ներկայացնել հայտ` նկարահանելով մինչև 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որտեղ Ձեր երեխան մեկնաբանում է ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2026-ի ցանկացած ֆուտբոլային հանդիպում,
- Տեսանյութը հրապարակել Instagram-ում՝ նշելով #priceless հեշթեգը և @mastercard_armenia ինստագրամյան էջը:
Կարևոր է իմանալ՝
- Արշավի հերոս կարող են լինել միայն 7–9 տարեկան երեխաներ՝ 105–135 սմ հասակով,
- Հայտը կարող է մերժվել, եթե Ձեր Instagram-յան օգտահաշիվը փակ է, կեղծ կամ թույլ չի տալիս հաստատել մասնակցի ինքնությունը,
- Մասնակցության հայտը կարող է ներկայացնել ծնողը կամ օրինական ներկայացուցիչը,
- Առաջին փուլում ընտրության կարևոր պայմաններից է արհեստական բանականության կիրառման բացառումը, յուրահատկությունը, ստեղծարար մտածողությունը։
Եզրափակիչ փուլ անցած և պատահականության սկզբունքով ընտրված հաղթող մասնակիցը կստանա ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի մասնակցության 2 տոմս՝ ծնողի և երեխայի համար, ինչպես նաև 2 անձի համար ավիատոմս և երկու գիշերվա կացություն: Եվ, իհարկե, ամենակարևորը՝ ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին դուրս կգա խաղադաշտ ֆուտբոլիստի ուղեկցությամբ:
Արշավը ամփոփվելու է մինչև 2026թ. ապրիլի 10-ը ներառյալ: