Ս.թ. փետրվարի 23-ից մինչև հուլիսի 23-ը Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դրամային և դոլարային պարտատոմսերի հերթական տրանշերը:
4 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը ներառում են 400,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 դրամ անվանական արժեքով:
Դրամային պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 10.25% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը`կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 23.02.2029թ.:
2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերը ներառում են 20,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով:
Դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 5.50%է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը`կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 23.02.2029թ.:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել Բանկի կայքէջից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով Բանկի գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1):
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ դիմելով Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Հավելենք, որ Հայէկոնոմբանկի թողարկած դրամային և դոլարային պարտատոմսերը կարելի է ձեռբերել նաև առցանց AEB Mobile հավելվածի և AEB Online համակարգի միջոցով: AEB Mobile հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ:
Հիշեցնենք, որ
Բաժանորդագրվի՛ր և առաջինը տեղեկացիր մեր նորությունների և առաջարկների մասին