Ս.թ. հոկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում կայացավ լեռնային վազքի Հայաստանի բաց առաջնությունը՝ Teghenis Sky Race 2025-ը, որի  գլխավոր հովանավորը Հայէկոնոմբանկն էր:

Առաջնության գլխավոր նպատակն է մարզաձևի զարգացումը և առողջ ապրելակերպի մշակույթի ամրապնդումը Հայաստանում:

Լեռնավազքի առաջնությանը մասնակցում էին ավելի քան 100 պրոֆեսիոնալ մարզիկներ և սիրողական վազորդներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Իրանից ու Ռուսաստանից։ Նրանց թվում էին նաև Հայէկոնոմբանկի աշխատակիցները։

Մասնակիցները հաղթահարեցին Թեղենիսի գագաթ տանող ճանապարհը՝ ամրապնդելով մրցակցելու ոգին և հաստատակամ պայքարելու սկզբունքը։

«Սա սպորտային տուրիզմի առաջնակարգ միջոցառումներից է, քանի որ այն շատ մասսայական է և բարձրացնում է Հայաստանի ճանաչելիությունը»,- նշեց Լեռնային ուղեկցորդների և զբոսավարների հայկական ասոցացիայի նախագահ Հովհաննես Մարտիրոսյանը։

Առաջնությունն ավարտվեց հաղթողների պարգևատրման արարողությամբմրցաշարի 6 հաղթողները՝ 3 կին և 3 տղամարդ, արժանացան դրամական պարգևների Հայէկոնոմբանկի կողմից։

«Բանկի ղեկավարությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում կարևորում է նման նախաձեռնություններին աջակցելը, քանի որ դրանք նպաստում են առողջ ապրելակերպի, սպորտի և տուրիզմի զարգացմանը։ Բացի դա, նման միջոցառումներն աշխուժություն են առաջացնում նաև տնտեսական կյանքում, այդ առումով Հայէկոնոմբանկը ուրախ է, որ իր ներդրումն ունի այդ ձևաչափով տնտեսական ակտիվություն ապահովելու նաև Հայաստանի համայնքներում»,- իր խոսքում ընդգծեց Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը։

Հայէկոնոմբանկը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, փորձում է աջակցել  նմանատիպ նախաձեռնություններին՝ ներդրում ունենալով երկրի սոցիալական և տնտեսական առաջընթացում։

Այլ նորություններ