Աշխատատեղի նկարագրություն
Կոտայք և Արտաշատ մասնաճյուղերում Միջին և փոքր վարկերի տրամադրման բաժնի մասնագետ
Պարտականություններ
- Բանկի կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցյալ հաճախորդների տեղեկացվածության ապահովում,
- Նոր հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
- Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
- Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն,
- Վարկային ռիսկերի գնահատում, վարկունակության և վճարունակության գնահատում,
- Վարկային գործերի ներկայացում վարկային կոմիտե,
- Վարկային փաթեթի ձևավորում, վարկերի տրամադրում, տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում:
Ներկայացվող պահանջներ
- Վերլուծելու և առողջ դատելու ունակություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Համագործակցելու և բանակցելու ունակություն,
- Նախաձեռնողականություն,
- Աշխատանքը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Ճկունություն,
- Վաճառքի հմտությունների առկայություն` պահանջարկի բացահայտում, բանակցությունների վարում:
Պահանջվող կրթությունը
Բարձրագույն կրթություն (Տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն)
Պահանջվող աշխատանքային փորձը
Աշխատանքային փորձ՝ նվազագույնը մեկ տարի
Տեխնիկական հմտություններ
MS Excel, MS Word ծրագրերի լավ իմացություն
Լեզուների իմացություն
Հայերեն՝ գերազանց, ռուսերենի և անգլերի լավ իմացություն
Անհրաժեշտ փաստաթղթեր
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝
պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)
Դիմել հիմա
Թարմացվել է` 21/11/2025 08:42