Աշխատատեղի նկարագրություն
Շրջակա Միջավայրի և Սոցիալական ռիսկերի գնահատման բաժնի առաջատար մասնագետ
Պարտականություններ
- Բանկի վարկային պորտֆելի բնապահպանական և սոցիալական (E&S) ռիսկերի գնահատում, մոնիտորինգ և հաշվետվողականություն, ներառյալ առանձին վարկերի E&S ռիսկերի գնահատում և եզրակացությունների տրամադրում, մոնիտորինգ, տեղեկատվական բազայի վարում
- Բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի հետ առնչվող աշխատանքների կազմակերպում բանկի հետ համագործակցող միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ
- Բանկում ռիսկերի կառավարման ուղղությամբ համապատասխան սկզբունքների, չափանիշների մեթոդաբանության մշակում, պարբերական վերանայում, ռազմավարության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում
- Ռիսկերի վերլուծության հետ կապված հաշվետվությունների մշակում, կազմում և ներկայացում Բանկի ղեկավարությանը, համապատասխան ստորաբաժանումներին, համագործակցող կազմակերպություններին
- Բիզնես ստորաբաժանումների և ներքին թիմի համար պարբերական ուսուցումների կազմակերպում
Ներկայացվող պահանջներ
- Վերլուծելու և առողջ դատելու ունակություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Համագործակցելու և բանակցելու ունակություն,
- Նախաձեռնողականություն,
- Աշխատանքը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Ճկունություն,
- Վաճառքի հմտությունների առկայություն` պահանջարկի բացահայտում, բանակցությունների վարում:
Պահանջվող կրթությունը
Բարձրագույն կրթություն (Տնտեսագիտական. Էկոլոգիական կամ տեխնիկական կրթություն)
Պահանջվող աշխատանքային փորձը
Աշխատանքային փորձ՝ նվազագույնը մեկ տարի
Տեխնիկական հմտություններ
MS Excel, MS Word ծրագրերի լավ իմացություն
Լեզուների իմացություն
Հայերեն՝ գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Անհրաժեշտ փաստաթղթեր
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝
պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)
Դիմել հիմա
Թարմացվել է` 30/10/2025 13:37