Գրաֆիկ դիզայներ

Վերջնաժամկետ` 03.01.2026

Դիմել հիմա

Աշխատատեղի նկարագրություն

Գրաֆիկ դիզայներ 

Պարտականություններ

  • Գրաֆիկական պատկերների ստեղծում և վիզուալների մշակում՝ համապատասխան Բանկի բրենդի ինքնությանը և միտված հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցմանը (օրինակ՝ հրապարակումներ սոցհարթակներում, կայք-էջում, լրատվական կայքերում, տպագիր նյութեր և այլն)
  • Բանկի մասնաճյուղերի արտաքին և ներքին տեսքի բարելավմանը միտված դիզայներական աշխատանքների իրականացում
  • Մատակարարների և արտապատվիրակվող ծառայություններ մատուցող ընկերությունների հետ դիզայնի և տպագության գործընթացի հետ կապված աշխատանքների կազմակերպում` տպագրական ֆայլերի և mockup-ների ներկայացմամբ
  • Գրաֆիկական դիզայնի էսքիզների պատրաստում և մեկնաբանում
  • Պրեզենտացիաների կազմում համապատասխան բանկի կորպորատիվ ոճին
  • Այլ անհրաժեշտ աշխատանքների կատարում, որոնք կապված են հաստիքի ամբողջական ֆունկցիոնալությունն ապահովելու համար

Ներկայացվող պահանջներ

  • Տիպոգրաֆիկա
  • Գունագիտություն
  • Ստեղծարար միտք և նախաձեռնողականություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու և բանակցելու ունակություն
  • Աշխատանքը պլանավորելու և սեղմ ժամկետներում կատարելու ունակություն
  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն կրթություն

Պահանջվող աշխատանքային փորձը

Առնվազն 2 տարի

Տեխնիկական հմտություններ

  • Adobe Illustrator, Adobe Photoshop, Adobe Acrobat  և Corel Draw ծրագրերի տիրապետում 
  • Ինտերիեր և motion դիզայնի ծրագրային գիտելիքները կդիտվեն՝ որպես առավելություն


Լեզուների իմացություն

Հայերեն՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)

Դիմել հիմա
Թարմացվել է` 03/12/2025 14:00