Կորպորատիվ վարկերի տրամադրման բաժնի մասնագետ

Վերջնաժամկետ` 13.11.2025

Դիմել հիմա

Աշխատատեղի նկարագրություն

Կորպորատիվ վարկերի տրամադրման բաժնի մասնագետ 

Պարտականություններ

  • Բանկի կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցյալ հաճախորդների տեղեկացվածության ապահովում
  • Նոր հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում
  • Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում
  • Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն
  • Վարկային ռիսկերի գնահատում, վարկունակության և վճարունակության գնահատում և այլն
  • Վարկային գործերի ներկայացում վարկային կոմիտե
  • Վարկային փաթեթի ձևավորում, վարկերի տրամադրում, տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում

Ներկայացվող պահանջներ

  • Վերլուծելու և առողջ դատելու ունակություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու և բանակցելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Աշխատանքը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու ունակություն
  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
  • Ճկունություն
  • Վաճառքի հմտությունների առկայություն` պահանջարկի բացահայտում,  բանակցությունների վարում

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն կրթություն (Տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն)

Պահանջվող աշխատանքային փորձը

Նվազագույնը 1 տարի

Տեխնիկական հմտություններ

MS Excel, MS Word ծրագրերի լավ իմացություն

Լեզուների իմացություն

Հայերեն՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)

Դիմել հիմա
Թարմացվել է` 13/10/2025 12:24