Իրավախորհրդատու

Վերջնաժամկետ` 25.12.2025

Դիմել հիմա

Աշխատատեղի նկարագրություն

Իրավախորհրդատու

Պարտականություններ

  • Հաղորդակցվելու կարողություն
  • Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու և բանակցելու ունակություն
  • Վճռականություն
  • Աշխատանքային խնդիրները լուծելու ունակություն
  • Նախաձեռնողական
  • Ճկունություն

Ներկայացվող պահանջներ

  •   Բանկի գույքային և ոչ գույքային իրավունքների պաշտպանության, տրամադրված վարկերի ու դեբիտորական պարտքերի վերադարձման, հասցված նյութական վնասի վերականգնման ուղղությամբ աշխատանքների իրականացում
  • Բանկի գործունեության հետ կապված հայցերի, բողոքների և իրավական բնույթի այլ փաստաթղթերի նախագծերի կազմում ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան 
  • ՀՀ դատարաններում, իրավապահ մարմիններում, պետական այլ մարմիններում և երրորդ անձանց հետ հարաբերություններում Բանկի օրինական իրավունքների ու շահերի ներկայացում և պաշտպանում 
  • Բանկի գործունեությանն առընչվող հարցերով Բանկի աշխատակիցներին և հաճախորդներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրում, գրավոր եզրակացությունների և առաջարկությունների նախագծերի կազմում 
  • Բանկի դատական գործերի քննության արդյունքների, վարկային, ավանդային և այլ գործերի ուսումնասիրում ամփոփում, վերլուծում և եզրակացությունների ու տեղեկանքների կազմում 
  • Բանկի ներքին ակտերով Իրավաբանական վարչության խնդիրների կատարման համար սահմանված այլ գործառույթների իրականացում:

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն իրավաբանական կրթություն 

Պահանջվող աշխատանքային փորձը

Աշխատանքային փորձը ցանկալի է

Տեխնիկական հմտություններ

MS Word, MS Excel ծրագրերի լավ իմացություն

Լեզուների իմացություն

Հայերեն՝ գերազանց, անգլերեն՝ գերազանց, ռուսերեն լեզվի լավ իմացություն

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)

Դիմել հիմա
Թարմացվել է` 25/11/2025 06:36