Տեղեկատվական անվտանգության բաժնի առաջատար մասնագետ

Վերջնաժամկետ` 06.11.2025

Դիմել հիմա

Աշխատատեղի նկարագրություն

Տեղեկատվական անվտանգության բաժնի առաջատար մասնագետ

Պարտականություններ

  • Մասնակցել տեղեկատվական անվտանգության շրջանակներում բիզնես գործընթացների շարունակական անխափան աշխատանքի ապահովմանն ուղղված գործընթացներին
  • Իրականացնել տեղեկատվական անվտանգության միջոցառումներ՝ ընկերության տեղեկատվական անվտանգության գործընթացների անընդհատությունը ապահովելու և կոնկրետ նպատակներին հասնելու համար
  • Իրականացնել տեղեկատվական անվտանգության սպառնալիքների վերլուծություն, ինչպես նաև ռիսկերի գնահատում
  • Բարելավել տեղեկատվական անվտանգության քաղաքականությունը՝ հաշվի առնելով ներթափանցման թեստերի արդյունքներից ստացված առաջարկությունները
  • Մասնակցել տեղեկատվական ենթակառուցվածքի աուդիտին՝ տեղեկատվական անվտանգության պահանջներին համապատասխանության համար
  •  Տեղեկատվական անվտանգության ռիսկերի և սպառնալիքների բացահայտում, վերլուծություն, գնահատում, դիմագրավման պլանի կազմում, միջոցառումների նախաձեռնում, իրականացում և վերահսկողություն
  •  Աշխատակիցների ծրագրային իրավասությունների հաստատում
  •  Մշակել/թարմացնել տեղեկատվական անվտանգության փաստաթղթերը
  •  Իրավասությունների փաթեթների մատրիցայի վերանայում և ներդնում
  •  Տեղեկատվական անվտանգության խնդիրների բացահայտման նպատակով ծրագրային և ապարատային ապահովման մշտադիտարկում
  •  Մասնակցել ընկերության տեղեկատվական ռեսուրսների անվտանգության վերլուծությանը
  •  Տեղեկատվական Անվտանգության միջադեպերի կանխարգելում և կառավարում, ցանցային և հակավիրուսային անվտանգության մոնիթորինգ
  •  Նոր համակարգերի ներդրման ուսումնասիրությունների կատարում և իրականացում
  •  Տեղեկատվական և կիբեռ անվտանգության ոլորտներում թեստավորման աշխատանքների նախաձեռնում, կազմակերպում և աջակցություն
  •  Կատարել տեղեկատվական անվտանգության շրջանակներում ղեկավարի կողմից այլ հանձնարարականներ
  • Տեղեկատվական անվտանգության պահանջներին և ստանդարտներին (ISO, ՀՀ օրենսդրական, ԿԲ նորմատիվ իրավական ակտեր) համապատասխանության և հավաստագրման ապահովում
  • Օգտագործողների ցանկի վարում, լիազորությունների տրամադրման գործընթացի, դասակարգման, արդիականության ապահովման վերահսկում

Ներկայացվող պահանջներ

  • Հավելվածային և ցանցային արձանագրությունների իմացություն, կարողանալ բացատրել գործողության սկզբունքը, բայց չսահմանափակվելով հետևյալով. TCP/IP, DHCP, DNS, HTTP, TLS, IPSec, WPA
  • Ծանոթ լինել հետևյալ տեխնոլոգիաներին՝ EDR, SIEM, DLP, DPI, IPS/IDS, NGFW
  • Կարողանալ վերլուծել; խնդիրների առկայության դեպքում կարգավորել հակավիրուսային և մոնիթորինգային համակարգերից ստացված արձանագրությունները
  • Առաջադրանքների կառավարման համակարգի հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
  • Ցանցային տեխնոլոգիաների իմացություն և սերվերային ենթակառուցվածքի շահագործման սկզբունքների իմացություն
  • Առաջադրանքների կառավարման համակարգի հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
  • Տեղեկատվական անվտանգության և գործունեության անընդհատության ծրագրերի կառավարման իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Վերլուծելու ունակություն
  •  Բանակցություններ վարելու հմտություն
  •  Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  •  Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն   
  •  Հաղորդակցության գրավոր և բանավոր ունակություններ
  •  Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանում
  •  Սթրեսային իրավիճակներում աշխատելու  ունակություն
  •  Թիմում աշխատելու կարողություն
  •  Պատասխանատվություն, ազնվություն

 

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն կրթություն

Պահանջվող աշխատանքային փորձը

Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ Տեղեկատվական անվտանգության և/կամ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում

Տեխնիկական հմտություններ

Windows, Office 365, Linux, Active Directory, ISA Server, IPS/IDS Systems, և Firewall իմացություն

Լեզուների իմացություն

Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)

Դիմել հիմա
Թարմացվել է` 06/10/2025 09:20