Աշխատատեղի նկարագրություն
Վարկերի մոնիտորինգի բաժնի մասնագետ
Պարտականություններ
- Գլխավոր գրասենյակի և մասնաճյուղերի կողմից տրամադրված առևտրային և հիփոթեքային վարկերի մոնիտորինգի իրականացում:
- Ներկայացված տվյալների փաստացի իրավիճակին համապատասխանության համեմատում, պարզաբանում և շեղումների բացահայտում
- Ուսումնասիրության ընթացքում ստացված տեղեկատվության վերլուծում և մեկնաբանում, առկա կամ սպասվելիք հիմնախնդիրների ձևակերպում:
- Յուրաքանչյուր ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների կազմում
Ներկայացվող պահանջներ
- Հաղորդակցվելու կարողություն
- Սպասարկման հմտություն
- Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
- Վերլուծելու և առողջ դատելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու և բանակցելու ունակություն
- Վճռականություն
- Աշխատանքային խնդիրները լուծելու ունակություն
- Նախաձեռնողական
- Ճկունություն
Պահանջվող կրթությունը
Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն
Պահանջվող աշխատանքային փորձը
Աշխատանքային փորձը ցանկալի է
Տեխնիկական հմտություններ
MS Word, MS Excel, ծրագրերի լավ իմացություն
Լեզուների իմացություն
Հայերեն՝ գերազանց, անգլերենի և ռուսերենի բավարար իմացություն
Անհրաժեշտ փաստաթղթեր
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝
պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)
Դիմել հիմա
Թարմացվել է` 18/08/2025 06:01