Աշխատատեղի նկարագրություն
Լիզինգի տրամադրման մասնագետ
Պարտականություններ
- Լիզինգառուների կողմից ներկայացված լիզինգի հայտերի ուսումնասիրություն, լիզինգառուների կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջականության և հավաստիության նկատմամբ հսկողության իրականացում,
- Բաժնի պետի հանձնարարականների հիման վրա լիզինգառուների դրամական հոսքերի, եկամուտ-ծախսերի հաշվետվությունների և հաշվապահական հաշվեկշռի կազմում,
- Կատարված ֆինանսական վերլուծության արդյունքների հիման վրա լիզինգի հայտերի վերաբերյալ եզրակացությունների կազմում,
- Լիզինգառուների կողմից լիզինգի պարտավորությունների ժամանակին կատարման նկատմամբ հսկողության իրականացում,
- Բանկի հաճախորդներին լիզինգի պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրում,
- Նոր հաճախորդների ներգրավում,
- Տրամադրված լիզինգների նպատակային օգտագործման նկատմամբ ընթացիկ հսկողություն,
- Լիզինգի փաթեթների ձևավորում, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում,
- Լիզինգի փաթեթների ներկայացում վարկային կոմիտեի քննարկմանը,
- Ժամկետանց լիզինգների մարման աշխատանքների իրականացում:
Ներկայացվող պահանջներ
- Վերլուծելու և առողջ դատելու ունակություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Համագործակցելու և բանակցելու ունակություն,
- Նախաձեռնողականություն,
- Աշխատանքը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Ճկունություն,
- Վաճառքի հմտությունների առկայություն` պահանջարկի բացահայտում, բանակցությունների վարում:
- Բժշկական ապահովագրություն
- Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար
- Բոնուսային և խրախուսական համակարգ,
- Կարիերայի առաջխաղացման հնարավորություն
- Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ
- Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)
- Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով
Պահանջվող կրթությունը
Բարձրագույն կրթություն (Տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն)
Պահանջվող աշխատանքային փորձը
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ Լիզինգի ոլորտում
Տեխնիկական հմտություններ
MS Excel, MS Word ծրագրերի լավ իմացություն
Լեզուների իմացություն
Հայերեն՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Անհրաժեշտ փաստաթղթեր
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝
պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)
Դիմել հիմա
Թարմացվել է` 21/11/2025 07:48