Գլխավոր իրավախորհրդատու

Վերջնաժամկետ` 08.10.2025

Դիմել հիմա

Աշխատատեղի նկարագրություն

Գլխավոր իրավախորհրդատու

Պարտականություններ

  •       Բանկի գույքային և ոչ գույքային իրավունքների պաշտպանության, տրամադրված վարկերի ու դեբիտորական պարտքերի վերադարձման, հասցված նյութական վնասի վերականգնման ուղղությամբ աշխատանքների իրականացում
  •      Բանկի գործունեության հետ կապված հայցերի, բողոքների և իրավական բնույթի այլ փաստաթղթերի նախագծերի կազմում ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան
  •       ՀՀ դատարաններում, իրավապահ մարմիններում, պետական այլ մարմիններում և երրորդ անձանց հետ հարաբերություններում Բանկի օրինական իրավունքների ու շահերի ներկայացում և պաշտպանում
  •       Բանկի գործունեությանն առընչվող հարցերով Բանկի աշխատակիցներին և հաճախորդներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրում, գրավոր եզրակացությունների և առաջարկությունների նախագծերի կազմում 
  •       Բանկի դատական գործերի քննության արդյունքների, վարկային, ավանդային և այլ գործերի ուսումնասիրում ամփոփում, վերլուծում և եզրակացությունների ու տեղեկանքների կազմում 
  •       Բանկի ներքին ակտերով Իրավաբանական վարչության խնդիրների կատարման համար սահմանված այլ գործառույթների իրականացում:

Ներկայացվող պահանջներ

  • Հաղորդակցվելու կարողություն
  • Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու և բանակցելու ունակություն
  • Վճռականություն
  • Աշխատանքային խնդիրները լուծելու ունակություն
  • Նախաձեռնողական
  • Ճկունություն

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն իրավաբանական կրթություն 

Պահանջվող աշխատանքային փորձը

Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձը

Տեխնիկական հմտություններ

MS Word, MS Excel ծրագրերի լավ իմացություն

Լեզուների իմացություն

Հայերեն՝ գերազանց, անգլերեն՝ գերազանց, ռուսերենի լավ իմացություն

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)

Դիմել հիմա
Թարմացվել է` 08/09/2025 12:38