անվճար
1,000 ՀՀ դրամ (տարեկան)
անվճար
0.10% գործարքի ծավալից, նվազագույնը` 2,000 ՀՀ դրամ
0.05% գործարքի ծավալից
0.04% գործարքի ծավալից, նվազագույնը` 2,000 ՀՀ դրամ
0.02% գործարքի ծավալից
0.2% գործարքի ծավալից, նվազագույնը` 3,000 ՀՀ դրամ
0.1% գործարքի ծավալից
Պարտատոմսերում և բաժնետոմսերում ներդրումները կապված են որոշակի ռիսկերի հետ, ուստի ներդրում կատարելու վերաբերյալ որոշում ընդունելուց առաջ ներդրողները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն և վերլուծեն ներդրման հետ կապված հավանական ռիսկերը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
Արժեթղթերի շուկայում գործարքներ իրականացնելիս Բանկը գործում է անկողմնակալության, շիտակության, ճշտապահության և հաճախորդների արժեթղթերով և դրամական միջոցներով իրականացված բոլոր գործարքների վերաբերյալ վերջիններիս պարտադիր տեղեկացման սկզբունքներով: Հաճախորդների պատվերները կատարելիս Բանկը գործում է ելնելով բացառապես հաճախորդի շահերի պաշտպանությունից: Շահերի բախման կանխարգելմանն են ուղղված Բանկի կողմից իրականացվող հետևյալ միջոցառումները.
Յուրաքանչյուր ներդրողի հնարավորություն է ընձեռվում Բանկի միջնորդությամբ ձեռք բերել/վաճառել արժեթղթերը առաջնային և/կամ երկրորդային շուկաներում (կարգավորվող «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ կամ չկարգավորվող), Բանկում հաճախորդի հաշվին անհրաժեշտ միջոցների և գանձվող միջնորդավճարի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունները մատուցվում են «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի և հաճախորդի միջև կնքված Ներդրումային ծառայությունների մատուցման/ՀՀ պետական (Գանձապետական) պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդներին ծառայությունների մատուցման և/կամ Պետական պարտատոմսերի պահառության ծառայությունների մատուցման պայմանագրերիպայմաններին համաձայն:
Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերը և հայտերը կազմվում են հայերեն լեզվով: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մեկ տարի: Եթե որևէ Կողմը Պայմանագրի ժամկետը լրանալուց 10 օր առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս կողմին Պայմանագրի լուծման մտադրության մասին, ապա Պայմանագրի ժամկետը երկարացվում է մեկ տարով շարունակաբար: Պայմանագիրը կարող է լուծվել միակողմանի առնվազն 10 օր առաջ մյուս կողմին տեղեկացնելով: Բանկը պարտավոր է պայմանագիրը լուծելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հաճախորդի հանձնարարականով արժեթղթերը և դրամական միջոցները փոխանցել Հաճախորդին:
Բանկին արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականները, ինչպես նաև առք ու վաճառքի հայտերը, ուղարկվում են թղթային (ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) Հաճախորդի կամ նրա լիազորված անձի կողմից) կամ էլեկտրոնային եղանակով (CBANet համակարգով` առկայության դեպքում):
Հաճախորդի կողմից տրված արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և կատարումը իրականացվում է հանձնարարականներում նշված կատարման օրը: Եթե հանձնարարականների տրման և կատարման օրերը համընկնում են և հանձնարարականները ստացվել են գործառնական օրվա ընթացքում ժամը 15:30-ից հետո, ապա վերջիններս ենթակա են կատարման մեկ բանկային օրվա ընթացքում:
Գործարքի արդյունքում ձեռք բերված արժեթղթերը կամ առաջացած դրամական միջոցները մուտքագրվում են Հաճախորդի բանկային/քարտային կամ դեպո հաշվին, հանձնարարականը կատարելուց 1 /մեկ/ բանկային օրվա ընթացքում:
Հաճախորդի հանձնարարականներով երրորդ անձանց հետ կնքված գործարքների արդյունքում երրորդ անձանց կողմից Բանկին ներկայացված պահանջների հետևանքով Բանկի կրած ծախսերի և վնասների հատուցման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հաճախորդը, բացառությամբ եթե երրորդ անձանց պահանջների հիմք են հանդիսացել Հաճախորդի հանձանարականներին ոչ համապատասխան Բանկի կողմից Ներդրումային ծառայությունների մատուցումը:
Հաճախորդին տրամադրվում են հաշվետվություններ կատարված գործառնությունների վերաբերյալ, նաև տեղեկանք դեպո հաշվի վերաբերյալ գործարքը կատարելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան գործարքի կնքման հաջորդ աշխատանքային օրվա ավարտը: Հաշվետվություններն ու տեղեկանքները տրամադրվում են թղթային կամ էլեկտրոնային ձևով` պայմանագրում նշված եղանակով: Հաշվետվությունների ու տեղեկանքների տրամադրումն անվճար է:
Ծառայությունների մատուցման համար հաճախորդից գանձվում են միջնորդավճարներ` համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում գործող սակագների: Եթե գործարքի արժույթը ՀՀ դրամից տարբեր այլ արտարժույթ է, ապա դրա դիմաց գանձվող միջնորդավճարը հաշվարկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով:
Բանկի և հաճախորդի միջև տեղեկատվությունը փոխանցվում է տեղեկատվության փոխանցման հուսալի միջոցներով:
Տեղեկատվության փոխանցման հուսալի միջոցներ են`
CBANet. DealingCenterArmEconomBank/ArmEconom/CBANet,
E-mail.dealing@aeb.am
Հեռ. +(374 10)51 09 09 , +(374 10)51 10 09 ,
Ֆաքս. +(374 10)56 36 97
Գործարքի կնքման վայր կարող է լինել ինչպես բորսայական, այնպես էլ` արտաբորսայական շուկան:
Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունները մատուցվում են համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ և Բանկի և հաճախորդի միջև կնքված Ներդրումային ծառայությունների մատուցման/ՀՀ պետական (Գանձապետական) պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդներին ծառայությունների մատուցման և/կամ Պետական պարտատոմսերի պահառության ծառայությունների մատուցման պայմանագրերի պայմանների , որտեղ ներառված են սպառողի կողմից գործարքների իրականացման պատվերների և հանձնարարականների ընդունման և կատարման ընթացակարգերը, սպառողի կողմից վճարումներ կատարելու պայմանները, եղանակներն ու ժամկետները, կնքված պայմանագրերի ժամկետները և դադարեցման դեպքում սպառողի միջոցների վերադարձման կարգը:
Ներդրումային և ոչ հիմնական ծառայությունները մատուցվում են` համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում գործող սակագների և դրույքաչափերի:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Լրիվ անվանումը` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն
Գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Ամիրյան 23/1
Հեռ` (374-10)510910, Ֆաքս` (374-10)538904,
Էլ. հասցե` bank@aeb.am,
Պետական գրանցումը` 26 օգոստոսի 91թ., գրանցման համարը` 0156,
Լիցենզիա`Բանկային գործունեության լիցենզիա թիվ 1,
Լիցենզիան տրամադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Հասցե` ՀՀ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6,
Հեռ` (374-10) 583841,Ֆաքս` (374-10)523852,
Էլ հասցե`mcba@cba.am