Ֆիզիկական անձի համար խնայողական հաշվի բացում
Անվճար
Բացառապես AEB Mobile/AEB Online համակարգի միջոցով
Անհրաժեշտ քարտերի տեսակներ
- ՀՀ արժույթով թողարկված
VISA GURU կամ VISA GURU TRAVEL տեսակի քարտ (Եթե հաճախորդը չունի այդ քարտերից որևէ մեկը, ապա VISA GURU DIGITAL քարտի թողարկման դեպքում քարտի տարեկան սպասարկման վարձը սահմանվում է անվճար)
այլ տեսակի ֆիզիկական քարտ` բացառությամբ ArCa Սոցիալական, ArCa Նվեր քարտերի (Եթե հաճախորդը չունի ֆիզիկական քարտ, ապա MASTERCARD STANDARD կամ VISA CLASSIC քարտի թողարկման դեպքում քարտի տարեկան սպասարկման վարձը սահմանվում է 1,000 ՀՀ դրամ
Հաշվի սպասարկում, գործառնությունների իրականացում, փակում
Համաձայն «Հաշիվների բացման, սպասարկման և այլ ծառայությունների» տեղեկատվական ամփոփագրով բանկային հաշվի համար սահմանված սակագների (տես՝ https://www.aeb.am/hy/sakagner/ հղմամբ)
Հաշվին առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդով պայմանվորված փաթեթային պատկանելիությունը և դրանց դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույքը
Հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդ |
Փաթեթի տեսակ |
Տարեկան անվանական տոկոսադրույք |
Տարեկան տոկոսային եկամտաբերություն |
200,000 – 2,000,000 ՀՀ դրամ |
Սթարտ |
4.00% |
4.07% |
2,000,001 – 5,000,000 ՀՀ դրամ |
Կոմֆորտ |
4.50% |
4.59% |
5,000,001 – 10,000,000 ՀՀ դրամ |
Մաքսիմում |
5.00% |
5.12% |
Փաթեթով պայմանավորված՝ կարող են գործել Բանկի այլ ծառայություններից օգտվելու արտոնություններ, որոնք սահմանվում են համապատասխան ծառայությունների տեղեկատվական ամփոփագրերով:
Հաշվով կատարվող գործառնություններ
- Հաշվին դրամական միջոցների կանխիկ/անկանխիկ մուտքագրում
- Հաշվի դրական մնացորդի սահմաններում դրամական միջոցների կանխիկացում
- Հաշվի դրական մնացորդի սահմաններում դրամական միջոցների փոխանցում հաճախորդի՝ Բանկում գործող այլ հաշվի
- Հաճախորդի տարբեր հաշիվների միջև դրամական միջոցների անկանխիկ փոխարկում
Հաշվին կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ
Հաշվի մնացորդը կարող է ավելացվել և նվազեցվել առանց գումարային և քանակական սահմանափակման
Հաշվով գործառնությունների իրականացման համար նվազագույն գումար չի սահմանվում
Հաշվի արժույթից տարբերվող այլ արժույթներով գործառնությունների իրականացման հնարավորություն առկա չէ
Հաշվի հեռակառավարում հնարավոր է իրականացնել AEB Mobile/AEB Online համակարգերի միջոցով
Տոկոսները հաշվարկվում են հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական կտրվածքով և վճարվում են հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը՝ ավելացվելով Հաշվի մնացորդին:
Հաշվարկում տարին ընդունվում է 365 օր, նահանջ տարվա համար՝ 366 օր: Եթե Հաշիվը բացվել է և/կամ Հաշվին դրամական միջոցները գոյացել են հաշվետու ամսվա ընթացքում, ապա միջին օրական տոկոսների հաշվարկն իրականացվում է հաշվետու ամսվա օրացուցային օրերի հաշվարկով: Եթե հաշվետու ամսվա ընթացքում Հաշիվը փակվել է, ապա այդ ամսվա համար տոկոսներ չեն վճարվում:
Եթե հաշվետու ամսվա ընթացքում Հաշվում առկա դրամական միջոցների միջին օրական մնացորդը գերազանցում է 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամը, ապա տվյալ ամսվա համար տոկոսներ հաշվարկվում և վճարվում են 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամի համար (այդ գումարը գերազանցող մասի դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում և չեն վճարվում), իսկ փաթեթի տեսակը Մաքսիմում է:
Հաշվարկի օրինակներ
Հաշվարկում տարին ընդունվել է 365 օր:
Ստորև բերվող օրինակներում հաշվարկը կատարվել է 31 օրացուցային օր ունեցող ամսվա համար:
Օրինակ 1
- Ամսվա միջին օրական մնացորդ - 1,000,000.00 ՀՀ դրամ,
- Տարեկան անվանական տոկոսադրույք - 4%
- Վճարվելիք տոկոսագումար մինչև եկամտային հարկով հարկվելը - 1,000,000.00 * 4/100/365 * 31 = 3,397.30 ՀՀ դրամ
- Վճարվելիք տոկոսագումար եկամտային հարկով (10%) հարկվելուց հետո – 3,397.30 - 3,397.30*10/100 = 3,057.60 ՀՀ դրամ
Օրինակ 2
- Ամսվա միջին օրական մնացորդ - 3,500,000.00 ՀՀ դրամ,
- Տարեկան անվանական տոկոսադրույք – 4.5%
- Վճարվելիք տոկոսագումար մինչև եկամտային հարկով հարկվելը - 3,500,000.00 * 4.5/100/365 * 31 = 13,376.70 ՀՀ դրամ
- Վճարվելիք տոկոսագումար եկամտային հարկով (10%) հարկվելուց հետո – 13,376.70 - 13,376.70*10/100 = 12,039.00 ՀՀ դրամ
Օրինակ 3
- Ամսվա միջին օրական մնացորդ - 7,500,000.00 ՀՀ դրամ,
- Տարեկան անվանական տոկոսադրույք – 5%
- Վճարվելիք տոկոսագումար մինչև եկամտային հարկով հարկվելը - 7,500,000.00 * 5/100/365 * 31 = 31,849.30 ՀՀ դրամ
- Վճարվելիք տոկոսագումար եկամտային հարկով (10%) հարկվելուց հետո – 31,849.30 - 31,849.30*10/100 = 28,664.40 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ Կենտրոնական բանկի «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/02»-ով սահմանված բանաձևը`

որտեղ`
1) APY – տարեկան տոկոսային եկամտաբերությունն է:
2) r – տարեկան պարզ տոկոսադրույքն է:
3) n – մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականությունն է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՄԱՄԲ՝ https://www.arlis.am/hy/acts/53049:
- Բանկը հաճախորդի Հաշվին մուտք եղած դրամական միջոցները մուտքագրում է ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելու հաջորդ բանկային օրը:
- Հաշվից դրամական միջոցներ ելքագրելու հաճախորդի կարգադրությունը Բանկը կատարում է ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելու հաջորդ բանկային օրը, եթե այլ ժամկետներ նախատեսված չեն օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոներով և պայմաններով:
- Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
- Առանց հաշվետիրոջ կարգադրության Հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա, որից հետո 30 օրացուցային օրում Բանկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել հաճախորդին՝ տրամադրելով Հաշվի քաղվածք` վերջինիս հաղորդակցման եղանակով:
- Բանկի նկատմամբ հաճախորդի դրամական պարտավորությունների կատարման նպատակով Բանկը կարող է անակցեպտ կարգով կատարել հաշվանց, որից հետո 30 օրացուցային օրում Բանկը պարտավոր է դրա մասինտեղեկացնել Հաճախորդին՝ տրամադրելով Հաշվի քաղվածք վերջինիս հաղորդակցման եղանակով:
- Հաճախորդը կարող է ներկայացնել իր հարցերը, առաջարկները բողոքները, պահանջները՝ Բանկին գրավոր դիմելով, որին 10 աշխատանքային օրվա ընթացքում Բանկի կողմից տրվում է պատասխան:
- Հաճախորդն իր բողոք-պահանջները կարող է ներկայացնել ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարին` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, դեպքերում ու պայմաններով:
- Հաճախորդի և Բանկի միջև ծագած վեճերը բանակցություններով չլուծվելու դեպքում՝ կարող են լուծվել Արբիտրաժի կամ ՀՀ իրավասու մարմնի (ՀՀ դատարաններ, ՀՀ նոտարներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում) միջոցով:
- Հաշիվը կարող է փակվել հաճախորդի փակման միակողմանի դիմումով ցանկացած ժամանակ կամ Բանկի կողմից միակողմանի` Հաշվում դրամական միջոցների բացակայության և մեկ տարվա ընթացքում Հաշվով գործառնություններ
չկատարվելու, սահմանված սակագները, հաճախորդի այլ պարտավորությունները չկատարվելու, ինչպես նաև «Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններով» (տես՝ https://www.aeb.am/uploads/bankayin_carayutyunneri_paymanner.pdf հղմամբ) սահմանված այլ դեպքերում:
- Հաշվի փակման դեպքում Հաշվի դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կանխիկ կամ նրա ցուցմամբ
փոխանցվում է տվյալ հաճախորդի Բանկում գործող այլ հաշվի հաճախորդի համապատասխան դիմումը ստանալուց ոչ
ուշ, քան յոթ օրվա ընթացքում, որից հետո Հաշիվը փակվում է:
- Բանկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, հաշվետիրոջը տրամադրում է վերջինիս նախընտրած լեզվով իր Հաշվի վերաբերյալ քաղվածք, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ Հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել:
- Հաշվին առկա միջոցների դիմաց վճարվող տոկոսները ենթակա են հարկման «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով և կարգով:
- Բանկն իրավունք ունի միակողմանի փոփոխել խնայողական հաշվի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը՝ փոփոխությունն ուժի մեջ մտնելուց առնվազն 15 օր առաջ ծանուցելով հաճախորդներին։
- Բանկային ծառայությունները, դրանց մատուցման կարգը, ձևը, ընդհանուր պահանջները, Բանկի վճարների չափերն ու վճարման ժամկետները սահմանվում են Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանագրով և «Բանկային ծառայությունների մատուցման ընհանուր պայմաններով», ինչպես նաև համապատասխան բանկային ծառայությունների տեղեկատվական ամփոփագրերով:
- Ավանդները երաշխավորվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն.
- միայն ՀՀ դրամով բանկային ավանդների դեպքում երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ է,
- միայն արտարժութային բանկային ավանդների դեպքում երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ է,
- ՀՀ դրամով և արտարժույթով բանկային ավանդների դեպքում, եթե դրամային բանկային ավանդը մեծ է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է միայն դրամային բանկային ավանդը՝ մինչև տասնվեց միլիոն հայկական դրամով,
- ՀՀ դրամով և արտարժույթով բանկային ավանդների դեպքում, եթե դրամային բանկային ավանդը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը՝ յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
ԲԱՆԿԸ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ Է «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» («KNOW YOUR CUSTOMER») ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՀԱՆՋԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐ ՏԱԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ (FOREIGN ACCOUNT TAX COMPLIANCE ACT (FATCA)) ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԿՆՔԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԲԱՆԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ՝ ԱՄՆ ՀԱՐԿԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՃԱԽՈՐԴԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ:
ԵԼՆԵԼՈՎ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ՝ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՑ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՀԱՆՋՎԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
«ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»:
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»՝ www.fininfo.am, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»:
Թարմացվել է` 16/07/2025 11:15