«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն առաջարկում է գումարների ներդրման այլընտրանքային տարբերակ` առարկայազուրկ ոսկով մետաղական հաշիվներ: Ոսկով հաշիվը անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող բանկային հաշիվ է, որի համար նշվում են միայն ոսկու հարգը և կշիռը` առանց ոսկու այլ անհատական տվյալների:
5,000 դրամ
1 գր
0%
Փոխանցվող մետաղի քանակության գործարքի կատարման պահի դրությամբ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի 0.1% min 15,000 դրամ
0
5,000 դրամ
Ֆիզիկական անձ հաճախորդը հաշիվ բացելու համար Բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը
անձը հաստատող փաստաթուղթ,
հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,
հաշվի (հաշիվների) միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում՝ լիազորագիր վավերացված նոտարի կողմից կամ սահմանված կարգով տրված Բանկում անձամբ հաճախորդի կողմից :
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից՝ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Հաշիվը կարող է փակվել հաճախորդի փակման միակողմանի դիմումով կամ Բանկի կողմից միակողմանի՝ միջոցների բացակայության և մեկ տարվա ընթացքում հաշվով գործառնություններ չկատարվելու, Սակագներով սահմանված վճարները, հաճախորդի այլ պարտավորությունները չկատարվելու, ինչպես նաև Պայմաններով սահմանված այլ դեպքերում:
Հաշվի փակման դեպքում՝ մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին հաճախորդի ցուցումով վաճառվում է Բանկին կամ փոխանցվում այլ անկանխիկ ոսկու հաշվի, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում, որից հետո հաշիվը փակվում է:
Առարկայազուրկ մետաղական հաշվի և դրանով կատարված գործառնությունների վերաբերյալ քաղվածքները, վճարային փաստաթղթերի պատճենները և/կամ կրկնօրինակները, այլ տեղեկություններն ու տեղեկանքները տրամադրվում են Հիմնական բանկային հաշվի համար սահմանված սակագներով:
Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա, որից հետո 30 օրացուցային օրում Բանկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել Հաճախորդին՝ տրամադրելով հաշվի քաղվածք վերջինիս հաղորդակցման եղանակով:
Բանկի նկատմամբ Հաճախորդի դրամական պարտավորությունների կատարման նպատակով Բանկը կարող է անակցեպտ կարգով կատարել հաշվանց, որից հետո 30 օրացուցային օրում Բանկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել Հաճախորդին՝ տրամադրելով հաշվի քաղվածք վերջինիս հաղորդակցման եղանակով: