Գյուղատնտեսական լիզինգ

Գյուղատնտեսական լիզինգ

Լիզինգառու

Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ 

Ֆինանսավորման արժույթ

ՀՀ դրամ 

Կանխավճար

Լիզինգի առարկայի արժեքի նվազագույնը 20%-ի չափով 

Ապահովվածություն

Կարող է պահանջվել Բանկի համար ընդունելի երաշխավորություն և/կամ այլ գույքի գրավ 

Ապահովագրություն

Լիզինգի գումարի մնացորդային գումարի չափով` պայմանագրի ամբողջ ժամանակահատվածում 

Մարման եղանակ
  • Անուիտետ
  • Հավասարաչափ
  • Ճկուն
Լիզինգի հիմնական գումարի արտոնյալ ժամկետ

Տարեկան մինչև 6 ամիս

Ընդ որում  ԳՀՀ-ԳՖ ծրագրով տրամադրված լիզինգի հիմնական գումարի մարումների համար տրամադրվում է առնվազն երեք ամիս արտոնյալ ժամանակահատված, որը կարող է բաշխվել վարկի մարման ամբողջ ժամանակահատվածի մեջ 

Լիզինգի առարկա

Գյուղատնտեսական տեխնիկա/սարքավորումներ/հոսքագծեր,այլ հիմնական միջոցներ: 

1. Սեփական կամ այլ ռեսուրսներով
Ֆինանսավորման ժամկետ

Նվազագույն ժամկետ՝ 12 ամիս
Առավելագույն ժամկետ՝ 84 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք

14.75%

(գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրով տրամադրվող լիզինգի պարագայում՝ 14%) 

Ֆինանսավորման սահմանաչափ
  • Նվազագույնը՝ 3,000,000 ՀՀ դրամ 
  • Առավելագույնը՝ 250,000,000 ՀՀ դրամ
Ֆինանսավորման ժամկետ
  • Նվազագույն ժամկետ՝ 12 ամիս
  • Առավելագույն ժամկետ՝ 84 ամիս
Լիզինգի տրամադրման միջնորդավճար

Լիզինգի ֆինանսավորման գումարի 1%-ի չափով, առավելագույնը՝ 500,000 ՀՀ դրամ 

Սեփականության իրավունքի փոխանցման վճար (վճարը սահմանված է յուրաքանչյուր պայմանագրի մասով՝ անկախ դրա առարկա հանդիսացող գույքերի քանակից)

10,000 ՀՀ դրամ

(գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիով տրամադրվող լիզինգի պարագայում  տրակտորների և կոմբայնների համար՝ 5,000 դրամ, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝  3,000 դրամ) 

2. ԳՀՀ ծրագրերով
Տարեկան անվանական տոկոսադրույք

12.5-13.4% 

Լիզինգի գումար
  • Նվազագույնը՝ 3,000,000 ՀՀ դրամ 
  • Առավելագույնը՝ 160,000,000 ՀՀ դրամ
Ֆինանսավորման ժամկետ
  • Նվազագույն ժամկետ՝ 12 ամիս
  • Առավելագույն ժամկետ՝ 60 ամիս
Սեփականության իրավունքի փոխանցման վճար (վճարը սահմանված է յուրաքանչյուր պայմանագրի մասով՝ անկախ դրա առարկա հանդիսացող գույքերի քանակից)

10,000 ՀՀ դրամ

(գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիով տրամադրվող լիզինգի պարագայում  տրակտորների և կոմբայնների համար՝ 5,000 դրամ, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝  3,000 դրամ) 

3. ԳՀՀ Էներգաարդյունավետ
Լիզինգառու

Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր 

Տարեկան անվանական տոկոսադրույք

10.75% 

Լիզինգի գումար
  • Նվազագույնը՝ 3,000,000 ՀՀ դրամ 
  • Առավելագույնը՝ 160,000,000 ՀՀ դրամ
Ֆինանսավորման ժամկետ
  • Նվազագույն ժամկետ՝ 12 ամիս
  • Առավելագույն ժամկետ՝ 84 ամիս
Սեփականության իրավունքի փոխանցման վճար (վճարը սահմանված է յուրաքանչյուր պայմանագրի մասով՝ անկախ դրա առարկա հանդիսացող գույքերի քանակից)

10,000 ՀՀ դրամ

(գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիով տրամադրվող լիզինգի պարագայում  տրակտորների և կոմբայնների համար՝ 5,000 դրամ, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝  3,000 դրամ) 

4. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր*, որը կիրառելի է բոլոր տեսակների լիզինգի համար
Նպատակը

Նոր, չշահագործված գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն պետք է իրականացվի մասնագիտացված կառույցների կողմից, որոնք կիրականացնեն նաև գյուղատնտեսական տեխնիկայի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում. 

Լիզինգի առարկան
  • կոմբայն
  • տրակտոր
  • այլ գյուղատնտեսական տեխնիկա
Տարեկան անվանական տոկոսադրույք

Առավելագույնը 14% 

Մինչև 14% տոկոսային կետով** 

*Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը սկսվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից։ Լիզինգի պայմանագրի կնքման պահից մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման օրը կարող է հաշվարկվել տոկոս, որը չի սուբսիդավորվում և չի կարող գերազանցել լիզինգի պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը,

 

** Լիզինգի տոկոսադրույքը սուբսիդավորվում է այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 2 տոկոս, իսկ «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվների (լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ չունեցող), Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս,

5. Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր, որը կիրառելի է բոլոր տեսակների լիզինգի համար
Նպատակը

Նոր սարքավորումներով վերազինում.

Ընդ որում ծրագրով ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին տրամադրվելիք սարքավորումները պետք է ձեռք կբերվեն արտադրող և (կամ) իրացնող կազմակերպություններից, որոնք կամ իրենց կողմից երաշխավորված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձանց միջոցով կիրականացնեն նաև սարքավորումների երաշխիքային և (կամ) հետերաշխիքային սպասարկում. 

Լիզինգի առարկան

Սարքավորումներ 

Սուբսիդավորվող ոլորտները`
  • Անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, խխունջաբուծություն,
  • Բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմատնային տնտեսություն,
  • Սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ,
  • Թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթա­վորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,
  • Սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ,
  • Ագրովերամշակող արդյունաբերություն,
  • Ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ:

Մինչև 12% տոկոսային կետով**** 

****Սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված լիզինգի 10 տոկոսային կետը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված լիզինգի 12 տոկոսային կետը,

 

*****Մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած լիզինգի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն,

Ֆինանսավորման ժամկետ

Մինչև 60 ամիս 

Լիզինգի հիմնական գումարի արտոնյալ ժամկետ

Լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս։ Բացի այդ, լիզինգառուի դիմումով ՖԿ-ների կողմից կարող են սահմանվել լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով. 

Սեփականության իրավունքի փոխանցման վճար (վճարը սահմանված է յուրաքանչյուր պայմանագրի մասով՝ անկախ դրա առարկա հանդիսացող գույքերի քանակից)

10,000 ՀՀ դրամ 

6. Սուբսիդավորվող ծրագրերի շրջանակներում տրամադրված լիզինգի առարկան լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում ֆինանսական կառույցի հաշվին ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից (կասկո),

7. Սուբսիդավորվող ծրագրերի շրջանակներում տրամադրված լիզինգի հիմնական գումարը և լիզինգի տոկոսադրույքը լիզինգառուի ցանկությամբ վաղաժամ մարելու դեպքում տույժեր և (կամ) տուգանքներ չեն գանձվում,

8.Սուբսիդավորվող ծրագրերի շրջանակներում  լիզինգի հետ կապված ծառայությունների համար այլ վճարներ (սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն) չեն գանձվում,a

 

Ուշադրություն. Տոկոսները հաշվարկվում են Լիզինգի մնացորդի նկատմամբ:

Ուշադրություն: Լիզինգի ֆինանսավորման համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է Լիզինգի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք  լիզինգի անհատական պայմանները:

Ուշադրություն: Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Ուշադրություն. Լրացուցիչ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/uploads/varkayin_sakangneri_havelvac.pdf

Գրավի գնահատումն իրականացվում է անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից, վերջիններիս

կողմից սահմանված սակագներով:

Գնահատող ընկերություններն են՝

Անուն

Հասցե

Հեռախոսահամար

«ԱՆՏ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ

ՀՀ, ք. Երևան,Կենտրոն, Տիգրան Մեծի պող., շենք 49

(096) 52 25 40 (077) 52 25 46

«ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ

ք.Երևան,Տիգրան Մեծի պող 49

041-77-41-00

ՀՀ     ԱԱՊ «ԱՐՄԵՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊԸ

ք.Երևան, Գարեգին Նժդեհի փող. 26

010-44-34-36, 010-44-28-48

«ՎԻ ԼՄ-ԱՐ ՓԻ» ՍՊԸ

ք.Երևան,Վարդանանց փող. 8

010-58-87-97, 099-58-87-97

«ԱՄԻՆՏԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

ք.Երևան,Արցախի պող. 23/6 շենք

010-43-22-76, 096-43-22-76

«Ար Վի Էմ Քոնսալտ» ՍՊԸ

ք.Երևան,Նալբանդյան       փող.    48/1 շենք 2-րդ հարկ

010-54-64-90,098-94-44-49

«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ

ք.Երևան, Թումանյան 8, 215-216

010 54 27 40, 010 54 27 50,

010 54 27 60,

077/091/055 54 27 50

Ապահովագրությունը իրականացվում է լիզինգի գումարի կամ գույքի շուկայական արժեքի չափով, ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերություններում, վերջիններիս կողմից սահմանված սակագներով: Ապահովագրական ընկերություններն են՝

Անուն

Հասցե

Հեռախոսահամար

"ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ՓԲԸ

ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5

(060) 54-00-00, (060) 50-55-44, (010)

58-00-00

«Ինգո Արմենիա» ՓԲԸ

ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 51, 53, տարածք՝ 47, 48, 50

(010) 59 21 21

«ՌԵՍՈ» ՓԲԸ

ՀՀ, ք. Երևան,Կոմիտասի պող., 62

շենք

(060) 27 57 57, (098) 56 07 97

Ուշադրություն: Բանկը <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից <<Ճանաչիր քո հաճախորդին>> (<<Know your customer>>) սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Ուշադրություն: ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»:

Ուշադրություն` Լիզինգի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա Լիզինգը ձեզ համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/06/2640.pdf :

Այն վճարները, որոնք սպառողի կողմից ենթակա են վճարման՝ անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումները կրեդիտով կամ առանց կրեդիտի կատարելու հանգամանքից փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառված չեն:

Ուշադրություն ` Լիզինգի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից: Անվանական տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ սույն հղմամբ՝ https://www.aeb.am/media/2019/05/2631.pdf :

Բանկի կողմից մատուցվող յուրաքանչյուր ծառայության գծով գործող սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝  https://www.aeb.am/hy/sakagner/ :

Հեռահար սպասարկման ծառայություններին, պայմաններն և կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/mobile_banking/

Իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթեր

1.1.Պետռեգիստրի վկայականի պատճեն (գործադիր մարմնի վերաբերյալ ներդիրը պարտադիր է) կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթղթերը կարող են չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),

1.2.Կանոնադրության պատճենը (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),

1.3.Տեղեկանք պետական ռեգիստրից մասնակիցների վերաբերյալ, տնօրենի և կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթղթերը կարող են չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով): Բաժնետիրական ընկերությունների դեպքում` տեղեկանք (քաղվածք) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կանոնների համաձայն` հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպությունից բաժնետերերի վերաբերյալ և տեղեկանք պետական ռեգիստրից տնօրենի և կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (պետական ռեգիստրի տեղեկանքը կարող  է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),

1.3.1.Սույն հավելվածի 1.2. կետով սահմանված տեղեկատվությունը չի պահանջվում այն իրավաբանական անձանց դեպքում, երբ լիզինգի ստացման որոշումը իրավաբանական անձի կանոնադրության համաձայն կարող է կայացվել տնօրենի կողմից: Տվյալ դեպքում անհրաժեշտ է Բանկի Իրավաբանական վարչության եզրակացությունը:

1.4.Իրավասու մարմնի որոշումը լիզինգ ստանալու և գույքը գրավ դնելու (գրավի առկայության պարագայում) վերաբերյալ (անհրաժեշտ է սույն հավելվածի 1.2 կետով սահմանված տեղեկատվությունը պահանջելու դեպքում),

1.5.Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,

1.6.Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ (հաշվեկշիռ, ֆինանսական այլ հաշվետվություններ), հարկատեսակների հաշվարկներ և այլն՝ վերջին հաշվետու ժամանակահատվածի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել հաշվապահական հաշվետվությունների փաթեթի հարկային մարմնի կողմից հաստատված օրինակը (պատճեն): Բանկը, անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջել նաև աուդիտի եզրակացություն,

1.7.Անհրաժեշտության դեպքում (10 մլն. դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի լիզինգի դեպքում` պարտադիր)՝ համապատասխան շրջանի հարկային մարմնից պետական բյուջեի հետ փոխադարձ հաշվարկների ակտը կամ տեղեկանք բյուջեի հանդեպ պարտավորությունների վերաբերյալ:

1.8.Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկանք (անհրաժեշտության դեպքում` վերծանված),

1.9.Փոխանցման հաշիվ կամ կոմերցիոն առաջարկություն մատակարարներից (պատճեն),

1.10.Լիզինգի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր (տվյալ փաստաթղթերը կարող են չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով)՝ սեփականության վկայականներ, մաքսային հայտարարագրեր, հաշիվ-ապրանքագրեր և գրավադրման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր (գրավի առկայության պարագայում),

1.11.Հիմնական միջոցների ցանկը (անհրաժեշտության դեպքում),

1.12.Անհրաժեշտության դեպքում՝ ներկայացվում է տեղեկանք համապատասխան մարմնից առ այն, որ իր գործունեությամբ շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնի,

1.13.Արտոնագրերի (առկայության դեպքում) պատճեները,

1.14.Գրավատու հանդիսացող անձի ամուսնության (ամուսնալուծության, ամուսնու մահվան) վկայականի պատճենը (գրավի առկայության պարագայում),

1.15.Տնօրենի և սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր, Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթեր,

1.16.Սեփականատիրոջ/սեփականատերերի կամ նրանց հետ փոխկապակցված անձանց անձնական երաշխավորություն (անհրաժեշտության դեպքում),

1.17.Տեղեկություններ այն իրավաբանական անձի մասին, որտեղ տվյալ իրավաբանական անձը ունի 10% և ավելի փայամասնակցություն (անհրաժեշտության դեպքում),

1.18.Վարկանիշ (առկայության դեպքում),

1.19.Այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում):

 

Անհատ ձեռներեցների կողմից ներկայացվող փաստաթղթերը

2.1.Պետ ռեգիստրի վկայականը (պատճեն) կամ միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածք (տվյալ փաստաթուղթը կարող է չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով),

2.2.Հարկային կոդ (պատճեն), ՀՎՀՀ,

2.3.Ֆինանսական հաշվետվությունների փաթեթ (ֆինանսական այլ հաշվետվություններ), հարկատեսակների հաշվարկներ և այլն՝ վերջին հաշվետու ժամանակահատվածի դրությամբ: Անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել հաշվապահական հաշվետվությունների փաթեթի հարկային մարմնի կողմից հաստատված օրինակը (պատճեն):

2.4.Անհրաժեշտության դեպքում (10 մլն. դրամ կամ համարժեք այլ արժույթի գումարից ավելի լիզինգի դեպքում` պարտադիր)՝ համապատասխան շրջանի հարկային մարմնից պետական բյուջեի հետ փոխադարձ հաշվարկների ակտը կամ տեղեկանք բյուջեի հանդեպ պարտավորությունների վերաբերյալ,

2.5.Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկանք (անհրաժեշտության դեպքում` վերծանված),

2.6.Փոխանցման հաշիվ կամ կոմերցիոն առաջարկություն մատակարարներից  (պատճեն),

2.7.Լիզինգի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր (տվյալ փաստաթղթերը կարող են չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով)` սեփականության վկայականներ, մաքսային հայտարարագրեր, հաշիվ-ապրանքագրեր և գրավադրման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր (գրավի առկայության պարագայում),

2.8.Արտոնագրերի (առկայության դեպքում) պատճենները,

2.9.Անձը հաստատող փաստաթուղթ,

2.10.Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,

2.11. Ամուսնության (ամուսնալուծության, ամուսնու մահվան) վկայականի պատճեն,

2.12.  Վարկանիշ (առկայության դեպքում),

2.13.  այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում):

 

Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը

3.1.Անձը հաստատող փաստաթուղթ,

3.2.Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ,

3.3.Եկամուտը հավաստող փաստաթղթեր (տվյալ փաստաթղթերը կարող են չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով) կամ Բանկի համապատասխան մասնագետի կողմից կատարված հաճախորդի գործունեության ֆինանսական վերլուծություն,

3.4.Փոխանցման հաշիվ կամ կոմերցիոն առաջարկություն մատակարարներից  (պատճեն),

3.5.Լիզինգի ապահովություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր (տվյալ փաստաթղթերը կարող են չպահանջվել, եթե Բանկը սահմանված կարգով ստացել է տվյալ տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով)՝ սեփականության վկայականներ, նոտարական հաստատումով համաձայնություններ, տեխնիկական անձնագրեր և գրավադրման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր (գրավի առկայության պարագայում),

3.6.Տեղեկություններ այն իրավաբանական անձի մասին, որտեղ տվյալ ֆիզիկական անձը ունի 10% և ավելի փայամասնակցություն (անհրաժեշտության դեպքում),

3.7.Ամուսնության (ամուսնալուծության, ամուսնու մահվան) վկայականի պատճեն (անհրաժեշտության դեպքում),

3.8.Անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:

Ընդամենը


Փաստացի տոկոսադրույք
Ամսական վճարումներ

* Նախնական հաշվարկ չի հանդիսանում հրապարակային օֆերտա

Եկամտային հարկով հարկվելուց հետո ստացման ենթակա տոկոսագումար

Գործընկերներ

Թարմացվել է` 12/01/2026 07:42