Ներքին աուդիտի վարչության աուդիտոր

Վերջնաժամկետ` 01.08.2025

Դիմել հիմա

Աշխատատեղի նկարագրություն

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն փնտրում է պատասխանատու և աշխատասեր աուդիտորի՝ Ներքին աուդիտի վարչության թիմին միանալու համար: Որպես աուդիտոր, աշխատակցին հնարավորություն կընձեռվի ներքին աուդիտի միջազգային հայեցակարգի պարտադիր տարրերին համահունչ մասնակցել և աջակցել Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ռիսկերի վրա հիմնված հանձնառությունների (ստուգումների) արդյունավետ իրականացմանը: Միանալով վարչությանը, աշխատակիցը հնարավորություն կունենա զարգացնել մասնագիտական հմտությունները և կարողությունները:

Պարտականություններ

  • Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ռիսկերի վրա հիմնված հանձնառությունների (ստուգումների) մասնակցություն,
  • Ներքին աուդիտի վարչությանը վերաբերող ներքին կանոնակարգերով սահմանված գործառույթների իրականացմանն ուղղված աշխատանքների կատարում, 
  • Ներքին հսկողության նվազագույն պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն,
  • Վարչության պետի կողմից այլ հանձնարարությունների պատշաճ կատարում,
  • Անհրաժեշտության դեպքում գործուղումներ դեպի մարզային մասնաճյուղեր:

Ներկայացվող պահանջներ

  • Ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտների, ՀՀ օրենսդրության, ինչպես նաև ՀՀ բանկերի գործունեությունը կարգավորող կանոնակարգեր իմացություն,
  • Վերլուծական մտածելակերպ,
  • Համակարգչային հմտություններ (Microsoft Office ծրագրային փաթեթի տիրապետում),
  • Պարկեշտություն, օրինապահություն, հաղորդակցման հմտություն և թիմում աշխատելու ունակություն

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ աուդիտի, ֆինանսների, ռիսկերի կառավարման կամ այլ հարակից ոլորտներում (կարող են դիմել նաև ավարտական կուրսի ուսանողները)

Պահանջվող աշխատանքային փորձը

Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում

Տեխնիկական հմտություններ

Microsoft Office 

Լեզուների իմացություն

Հայերեն և անգլերեն՝ գերազանց, ռուսերեն լեզվի լավ իմացություն 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)

Դիմել հիմա
Թարմացվել է` 31/07/2025 13:47