Վարկային բաժնի ստաժոր /փորձնակ/

Վերջնաժամկետ` 01.08.2025

Դիմել հիմա

Աշխատատեղի նկարագրություն

Մանրածախ վարկավորման վարչության վարկային ստաժոր /փորձնակ/

Պարտականություններ

 

  • Բանկի կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցյալ հաճախորդների տեղեկացվածության ապահովում,
  • Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
  • Վարկային հայտերի ուսումնասիրություն, հաճախորդների ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն,
  • Վարկային փաթեթի ձևաորում, վարկերի տրամադրում, տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացնում:

Ներկայացվող պահանջներ

  • Թիմում աշխատելու հմտություն
  • Վերլուծելու և առողջ դատելու ունակություն
  • Համագործակցելու և բանակցելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Աշխատանքը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու ունակություն
  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
  • Վաճառքի հմտությունների առկայություն` պահանջարկի բացահայտում,  բանակցությունների վարում:

Պահանջվող կրթությունը

Բարձրագույն կրթություն (Տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն)

Պահանջվող աշխատանքային փորձը

Ցանկալի է աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում:

Տեխնիկական հմտություններ

MS Excel, MS Word ծրագրերի լավ իմացություն 

Լեզուների իմացություն

Հայերեն՝ գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն  

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով՝ պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնելով դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9605, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)

Դիմել հիմա
Թարմացվել է` 31/07/2025 13:47