Հաշվի առնելով Բանկի և ՓՄՁ-ների միջև ձևավորված կայուն և վստահելի համագործակցությունը՝ Հայէկոնոմբանկում որոշում է կայացվել վերանայել մի շարք գործող վարկերի պայմանները՝ բիզնեսների ֆինանսական բեռը թեթևացնելու և նրանց զարգացումը խթանելու նպատակով։
Հայէկոնոմբանկի թվով 1,526 հաճախորդներին տրամադրված 16․3 մլրդ դրամ ընդհանուր գումարով վարկերի տոկոսադրույքները նվազեցվել են մինչև 1.5 տոկոսով։
Բանկում վստահ են, որ ֆինանսավորման պայմանների բարելավումը հնարավորություն կտա բիզնեսներին ավելի քիչ ծախսել վարկի սպասարկման համար և ազատված միջոցներն ուղղել իրենց գործունեության զարգացմանը, արտադրության ընդլայնմանը, նոր ներդրումների իրականացմանն ու մրցունակության բարձրացմանը։
Տոկոսադրույքների վերանայման հնարավորությունը հասանելի է դարձել տարբեր ոլորտներում (արտադրություն, գյուղատնտեսություն, առևտուր, ծառայություններ, զբոսաշրջություն և այլն) գործունեություն ծավալող կազմակերպություններ համար ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։
Հայէկոնոմբանկը շարունակելու է իր գործընկերներին առաջարկել մրցունակ, ճկուն և երկարաժամկետ համագործակցության վրա հիմնված ֆինանսական լուծումներ՝ նպաստելով Հայաստանի բիզնես միջավայրի կայուն զարգացմանը։