Արմատ

Արմատ

Վարկի նպատակը

Հիմնական և շրջանառու միջոցների համալրում 

Վարկի տեսակը

Բանկի սեփական ռեսուրսով տրամադրվող գյուղատնտեսական վարկ՝ առանց գրավի ապահովման 

Վարկի արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար 

Վարկի գումարը
  • 300,000-3,000,000 ՀՀ դրամ 
  • 700-7,000 ԱՄՆ դոլար 
Տարեկան անվանական տոկոսադրույքը

ՀՀ դրամ՝

  • 6-12 ամիս - 14,5% 
  • 13-48 ամիս - 16% 

ԱՄՆ դոլար 

  • 6-12 ամիս - 12,5% 
  • 13-48 ամիս - 14% 
Փաստացի տոկոսադրույք
  • ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ 18,49%-23,51%
  • Արտարժութային վարկերի դեպքում՝ 16,20%-21,21% 
  • Շրջանառու միջոցների համալրում – 6 - 24 ամիս
  • Հիմնական միջոցների համալրում – 6 - 48 ամիս*

*Վարկավորման առավելագույն ժամկետը հնարավոր է տրամադրել նաև խառը նպատակների համար, եթե կապիտալ ներդրումների մասնաբաժինը կազմում է վարկի ընդհանուր գումարի առնվազն 50%-ը:

Կոմիսիոն վճար

Չի սահմանվում

Մարումների հաճախականությունը և մարման կարգը
  • Հավասարաչափ (անուիտետային)
  • Ոչ հավասարաչափ (դիֆերենցված)
  • Ճկուն 
Ապահովվածությունը

Ֆիզիկական անձի (անձանց) երաշխավորություն՝

  • Մինչև 1,500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ վարկի գումարի դեպքում` կարող է պահանջվել մեկ անձի երաշխավորություն։
  • 1,500,001-3,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ վարկի գումարի դեպքում կարող է պահանջվել երկու անձի երաշխավորություն: 
Տրամադրման եղանակը

Անկանխիկ՝ Հաճախորդի Բանկում բացված բանկային հաշվով 

Կանխիկացման վճար

Համաձայն ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ Սակագների և Դրույքաչափերի* 

Վարկի ձևակերպումն իրականացվում է

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «Աշտարակ», «Արարատ», «Արմավիր», «Արտաշատ», «Էջմիածին»  մասնաճյուղեր

Որոշման և տրամադրման ժամանակահատվածը

Բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օր 

Տույժեր

Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տույժ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով (օրական):

Վաղաժամկետ մարման տույժեր (տուգանքներ)

Չի սահմանվում 

*Բանկում գործող սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/hy/business_cash/

1. Եթե վարկավորման գործընթացում էներգաաուդիտը իրականացվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) կողմից, ապա վերջինիս գծով ծախսերը ֆինանսավորվում են Բանկի կողմից:

2.Վարկի/վարկային գծի նվազագույն գումարը սահմանել 5.000.001 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, ընդ որում վարկի/ վարկային գծի տրամադրման նվազագույն գումարը կարող է պակաս լինել 5.000.001 ՀՀ դրամից կամ համարժեք արտարժույթ,պայմանով, որ տրամադրվող վարկի/վարկային գծի տարեկան փաստացի տոկոսադրույքը չի գերազանցի 24%:

3. Առևտրային վարկավորման ոլորտում հաճախորդի գործունեության ֆինանսական վերլուծության ժամանակ կիրառվող գործակիցների սահմանաչափերը խախտվելու դեպքում յուրաքանչյուր դասի հաճախորդի տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է +1%, սակայն ոչ ավել քան յուրաքանչյուր ծրագրի մասով սահմանված առավելագույն տոկոսադրույքը:

Վարկառուի նկատմամբ պահանջները

21 տարին լրացած ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձ, ում տարիքը մինչև վարկի մարումը չի գերազանցում 70 տարին ներառյալ կամ անհատ ձեռնարկատեր՝

  • Գործունեության տեսակը – Գյուղատնտեսություն
  • Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հիմնավորում - ընտանիքի կազմի և գյուղ. գործունեությամբ զվաղվելու մասին տեղեկանք համայնքապետարանից (մշակաբույսեր, հողատարածքներ, անասնագլխաքանակ և այլն): 
Երաշխավորի նկատմամբ պահանջներ

18 տարին լրացած ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձ, ում տարիքը մինչև վարկի մարումը չի գերազանցում 70 տարին ներառյալ՝

  • սեփականության իրավունքով պատկանող գույք կամ եկամուտը հավաստող փաստաթուղթ՝
  • տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ 20 օրացուցային օր վաղեմությամբ,
  • հարցում «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնից (այսուհետ` «Նորք»), ընդ որում «Նորք» համակարգում տեղեկատվության թարմացման և դիմում/հայտի ընդունման ամսաթվերի միջև Բանկի կողմից ընդունելի ժամանակահատվածը սահմանվում է առավելագույնը 2 ամիս,
  • վարձակալությունից եկամուտը հավաստող փաստաթուղթ (նոտարով հաստատված պայմանագիր՝ կնքված վարկային հայտի ընդունման պահից առնվազն 2 ամիս առաջ),
  • գյուղատնտեսական  կամ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ
  • Հայտի ներկայացման օրվա դրությամբ ժամկետանց և/կամ դասակարգված վարկերի բացակայություն,
  • Վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր վարկերի գծով ուշացումների օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրը: 
Դրական որոշման հիմքերը
  • Դրական վարկային պատմություն (առկայության դեպքում),
  • Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն,
  • Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության դրական գնահատական
  • Բանկի կողմից ընդունելի գրավի և/կամ երաշխավորության առկայություն:

Բացասական որոշման հիմքերը
  • Հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության բացասական գնահատական,
  • Ներկայացվող ծրագրի անբավարար շահութաբերություն, վարկի օգտագործման նպատակների թերհիմնավորում
  • Ներկայացված փաստաթղթերի անարժանահավատություն,
  • Վարկի ապահովության անբավարար իրացվելիությունը
  • Սահմանված ժամկետներում պահանջվող փաստաթղթերի չներկայացում,
  • Հաճախորդի բացասական վարկային պատմությունը
  • Այլ պատճառներ, որոնք Բանկի գնահատմամբ կխոչընդոտեն վարկի մարմանը
 

Ուշադրություն. Տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:

Ուշադրություն. Ապահովվածություն՝ սույն վարկատեսակի շրջանակներում երաշխավորություն տրամադրած ֆիզիկական անձը Բանկի առջև պետք է կրի համապարտ պատասխանատվություն, հակառակ դեպքում՝ եթե երաշխավորող ֆիզիկական անձը կրելու է սուբսիդիար պատասխանատվություն, ապա վերջինս պետք է ստանձնի համապարտ պատասխանատվությունը՝ որպես Համավարկառու:

Ուշադրություն: Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ տրամադրում է սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված է Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Ուշադրություն: Ելնելով տարաբնույթ հանգամանքներից, կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Ուշադրություն: Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Ուշադրություն: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսացել 02.09.2025թ-ի դրությամբ ԿԲ-ի կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի (1USD = 382.61 AMD) փոխարժեքը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:

Ուշադրություն. Վարկային գործառնությունների իրականացման շրջանակներում մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.aeb.am/uploads/varkayin_sakangneri_havelvac.pdf

1. Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

2. Պարտավորությունների չկատարման դեպքում հաճախորդի համար հնարավոր բացասական հետևանքներ տույժ/տուգանքներ

  • Չվճարված վարկի ժամկետանց գումարի 0,13%-ի չափովª օրական
  • Չվճարված ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափովª օրական

3. Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա ձեր կողմից պարտավորությունները կատարելու ժամանակ մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ:
- Դատական ծախսեր /առկայության դեպքում/
- Գրավի իրացման ծախսեր /առկայության դեպքում/

  • Տույժեր
  • Տոկոսներ
  • Ապահովագրավճարներ /առկայության դեպքում/
  • Վարկի մայր գումար

4. Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և մայր գումարի մարումները:


5. Վարկային պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու դեպքում՝ գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պարտավորությունների մարում վարկառուի և/կամ երաշխավորի(ների)/համավարկառուի/ների/ այլ գույքի հաշվին:

6. Վարկերի տոկոսագումարները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ:
Օրինակ` Եթե հաճախորդին տրամադրվել է 1,200,000 ՀՀ դրամ վարկ, տարեկան 24% տոկոսադրույքով, 12 ամիս ժամկետով (ամսական տոկոսների հաշվարկի ժամանակ օրերի քանակ հիմք է ընդունվել 30 օր ժամանակահատվածը):

Ամիսներ Վարկի մնացորդ Վճարում վարկից Վճարում տոկոսից
1 1,200,000 100,000 23,671
2 1,100,000 100,000 21,699
3 1,000,000 100,000 19,726
4 900,000 100,000 17,753
5 800,000 100,000 15,781
6 700,000 100,000 13,808
7 600,000 100,000 11,836
8 500,000 100,000 9,863
9 400,000 100,000 7,890
10 300,000 100,000 5,918
11 200,000 100,000 3,945
12 100,000 100,000 1,973


7. ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:

8. Տրամադրվող վարկի մեծության որևէ սահմանափակում բանկի կողմից չի կիրառվում, այն պայմանավորված և կապակցված է.

  • Վարկի նպատակից
  • Հաճախորդի վարկունակությունից
  • Հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից
  • Վարկային ռիսկի գնահատումից
  • ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից


9.
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հաճախորդին կարող է մատուցել ծառայություններ Բանկի ընդհանուր քաղաքականությամբ սահմանված պայմաններից տարբերվող պայմաններով՝ հաշվի առնելով ստորև ներկայացված ցանկի պայմանններից որևէ մեկը.

  • Հաճախորդի հաշվի մնացորդը
  • Հաճախորդի հաշվի շարժը
  • Բանկի համար հաճախորդի ռազմավարական նշանակությունը
  • Հաճախորդ կազմակերպության աշխատակիցների քանակը
  • Հաճախորդ կազմակերպությանը տրամադրված քարտերի ընդհանուր քանակը
  • Բանկին բերված եկամուտը
  • Փոխանցումների ծավալը
  • Բանկում ներդրված ավանդների մեծությունը
  • Խոշոր վարկառու հանդիսանալը
  • Սոցիալական նկատառումները (ուսումնական հաստատություններ բժշկական կազմակերպություններ և այլն)
  • Վերոնշյալ կազմակերպությունների ղեկավար հանդիսանալը
  • Այլ օբյեկտիվ պայմաններ


10.
Վարկի օգտագործման համար վարկառուն բանկին վճարում է տոկոս, որի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ, վարկի տրամադրման օրվանից՝ փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար՝ տարին ընդունելով 365 օր: Առանձին ծրագրերի շրջանակներում վարկավորման դեպքում տարին կարող է ընդունվել 360 օր:

  • Տոկոսագումարները վճարվում են վարկային պայմանագրում նշված ժամկետներում
  • Տոկոսների վճարման պարբերականությունը սահմանավում է վարկային պայմանագրի կամ մարման գրաֆիկի համաձայն
  • Եթե վարկի կամ հաշվարկված տոկոսների մարման օրը համընկնում է հանգստյան օրերի հետ, վճարումը կատարվում է հաջորդող աշխատանքային օրերին՝ հանգստյան օրերի համար չհաշվարկելով տույժ


11.
Վարկային պարտավորության մարումները

  • Վարկերը մարվում են այն ժամկետներում, որոնք նշված են վարկային պայմանագրում
  • Վարկերը մարվում են այն արժույթով, որով ձևակերպվել են
  • Արտարժույթային վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
  • Արտարժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում արտարժույթով տրամադրած վարկերի գծով փոխարժեքի փոփոխության ազդեցության ռիսկը կրում է վարկառուն


12.
Բանկը կարող է դադարեցնել վարկային պայմանագրի գործողությունը և ետ պահանջել վարկի գումարը, եթե՝

  • Վարկառուն թերանում է կատարել վարկային պայմանագրով նախատեսված որևէ վճար,
  • Վարկառուն խախտում է իր կողմից կատարված որևէ հավաստիացում ու չի վերացնում այդ խախտումը դրա առաջացումից հետո 30 օրվա ընթացքում
  • Եթե պարզվում է, որ վարկառուի կողմից տրված որևէ ներկայացում, երաշխիք, փաստաթուղթ կամ տեղեկություն էապես թերի է
  • Եթե բանկի հիմնավորված գնահատականով տեղի է ունեցել վարկառուի ֆինանսական վիճակի էական բացասական փոփոխություն, ներառյալ' դատական պահանջներ, ակտիվների արտահոսք, բիզնեսի վատթարացում կամ դադարեցում, ընկերության վերակազմավորում
  • Եթե վարկառուն լուծարվում է և նրա նկատմամբ սկսված է կամ վերահաս է սնանկության գործընթաց
  • Եթե վարկառուն խոչընդոտում է մոնիտորինգի անցկացմանը
  • Այլ օբյեկտիվ պատճառների դեպքում


13.
Բանկի համար որպես գրավի առարկա կարող է հանդիսանալ.

  • Անշարժ գույք՝ հողամասեր, շենքեր, շինություններ, բնակարաններ, առանձնատներ
  • Հիմնական միջոցներ
  • Շրջանառու միջոցներ
  • Ավտոմեքենաներ
  • Թանկարժեք մետաղներ
  • Պետական պարտատոմսեր, արտարժույթ, բաժնետոմսեր
  • Ապագայում ձեռք բերվելիք գույքը և իրավունքի գրավը
  • Դրամական միջոցներ


14.
Գրավադրվող շարժական և անշարժ գույքի համար որպես գնահատման արժեք հիմք է ընդունվում գնահատման հաշվետվությունում առկա շուկայական արժեքը:

15. Վարկը կամ դրա մի մասը, ինչպես նաև հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեն մարվել:

  • Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված գումարների (վարկ, տոկոս, այլ վճարներ) ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տույժ՝ ժամկետանց գումարի 0.13 (զրո ամբողջ տասներեք հարյուրերրորդական) տոկոսի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տույժի հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը:
  • Պայմանագրով սահմանված ժամկետ/ներ/ում չվճարված վարկի (մասի) նկատմամբ Վարկառուն պարտավոր է վճարել Բանկին տոկոսներ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով: Սույն կետի համաձայն հաշվարկված և չվճարված տոկոսների հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա վարկի պարտքի մնացորդը
  • Անընդմեջ ժամկետանց օրերի 91-րդ օրվանից սկսած ոչ ժամկետանց վարկի (ժամկետային վարկ) մնացորդի նկատմամբ կիրառվում է տարեկան 21,5% տոկոսադրույք: Ժամկետանց գումարները և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, տոկոսները ամբողջությամբ վճարելու հաջորդ օրվանից ժամկետային վարկի նկատմամբ վերականգնվում է Վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը:


16.
Բանկի համար գրավի առարկա չի կարող հանդիսանալ.

  • Շրջանառությունից հանված գույքը
  • Անբաժանելի գույքի առանձին մասերը
  • Վարձակալության իրավունքը
  • Այլ պայմանագրով արդեն գրավադրված գույքը քաղաքային, գյուղական և թաղային համայնքների


17.
ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ԳՐԱՎԱՏՈՒԻ՝ Գրավի պայմանագրով, և ՎԱՐԿԱՌՈՒԻ՝ Վարկային պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրենց պատասխանատվության շրջանակներում չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում' սույն կանոնների 2-4 կետերի համաձայն:
   2. Արտադատական կարգով գրավադրված գույքն իրացվում է, եթե Գրավի պայմանագրով ԳՐԱՎԱՏՈՒՆ տալիս է իր համաձայնությունը և իրավունք է վերապահում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում գրավադրված անշարժ գույքն իրացնել առանց դատարան դիմելու և իրացման հաշվին բավարարել գրավով ապահովված պահանջն ամբողջ ծավալով, ինչպես նաև՝ գրավադրված անշարժ գույքն առանց դատարան դիմելու հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ի սեփականություն հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ կամ վերջինիս կողմից նշված անձին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 
   3. Սույն կանոնների 1 կետում նշված բռնագանձման հիմքերն ի հայտ գալու դեպքում ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է ԳՐԱՎԱՏՈՒԻՆ գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում): Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամիս հետո ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒՆ իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ ԳՐԱՎԱՏՈՒԻ անունից իրացնելու գրավադրված գույքն ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
   4. Բռնագանձման ծանուցումը ԳՐԱՎԱՏՈՒԻՆ հանձնելուց երկու ամսվա ընթացքում ԳՐԱՎԱՏՈՒՆ պարտավորվում է գրավադրված գույքը հանձնել ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻՆ:
   5. Գրավադրված գույքի իրացման գործընթացի տևողությունը չի կարող հիմք հանդիսանալ Վարկային պայմանագրով ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ նկատմամբ ստանձնած ՎԱՐԿԱՌՈՒԻ պարտավորությունների աճի դադարեցման համար: Ընդ որում՝ գրավի առարկայի իրացման գումարի հաշվին մարվում են գրավի առարկայի իրացման օրվա դրությամբ ՎԱՐԿԱՌՈՒԻ նկատմամբ ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ ունեցած ողջ պահանջներն իրենց ամբողջ ծավալով, իսկ գրավի հաշվին պահանջը չբավարարվելու դեպքում՝ մնացորդ գումարները կարող են բռնագանձվել ՎԱՐԿԱՌՈՒԻ այլ գույքից:
  6. ՎԱՐԿԱՏՈՒ-ԳՐԱՎԱՌՈՒԻ պահանջները բավարարելու նպատակով գրավ դրված գույքի նկատմամբ դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Յուրաքանչյուր ծառայության գծով սակագներին կարող եք ծանոթանալ անցնելով հղումը: 

19. Հեռահար սպասարկման ծառայություններին, պայմաններն և կարգին կարող եք ծանոթանալ անցնելով հղումը:  

 

Վարկային պատմություն և սքոր գնահատական

Վարկային պատմության էությունը՝

Վարկային պատմությունը հաճախորդի գործող և փակված ֆինանսական պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքագրվում է Վարկային բյուրոյում վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա: Հավաքագրվող տեղեկատվությունը համակարգվում է Վարկային բյուրոյի կողմից և ըստ անհրաժեշտության (Նոր վարկի դիմում, գործող վարկի մոնիտորինգ և այլն) տրամադրվում է համապատասխան իրավասություն ունեցող, հարցում կատարող ֆինանսական կազմակերպությանը: Հաճախորդի վարկային պատմությունը էական նշանակություն ունի Բանկի համար՝ տվյալ հաճախորդի վարկունակության գնահատման և վարկի տրամադրման կամ մերժման որոշում կայացնելու նպատակով:

Սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար հաճախորդը կարող է դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո՝ ներկայացնելով գրավոր դիմում առձեռն կամ էլեկտրոնային եղանակով, պարզել, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ իր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։

ԱՔՌԱ վարկային բյուրո դիմում ներկայացնելու համար կարող եք անցնել հղումը

Վարկային պատմության կարևորության և նշանակության վերաբերյալ կարող եք ծանոթանալ անցնելով հղումը

Վարկային ՍՔՈՐ գնահատականի էությունը`
 
Բանկը, որոշ վարկատեսակներ տրամադրելիս, կիրառում է հաճախորդի վարկունակության գնահատման սքորինգային համակարգ: Հայտատուի Սքոր գնահատականը հիմնականում ձևավորվում է վարկային պատմության տարբեր չափորոշիչներից, ինչի հիման վրա հայտատուի վարկունակությունը գնահատվում է բալային համակարգի միջոցով: Սքոր գնահատականը Բանկին հնարավորություն է տալիս հաշվի առնելով հայտատուի նախկին և ներկա ֆինանսական պարտավորությունների մարման պարտաճանաչությունը, նոր պարտավորություններ ստանձնելու հաճախականությունը և այլ չափորոշիչներ, մոդելավորել և կանխատեսել հայտատուի հնարավղոր վարքագիծը նոր տրամադրվելիք վարկի գործողության ժամանակահատվածում:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ կիրառում է Բանկի կողմից մշակված և ներդրված գնահատման սքորինգային համակարգը:

Սքոր գնահատականի վրա ազդող գործոններն են. վարկային ծանրաբեռնվածություն, գրանցված եկամուտների առկայություն, նախկինում ուշացումներով վճարված պարտավորություններ և այլն:
Վարկային պատմության յուրաքանչյուր հարցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տվյալ հայտատուի ՍՔՈՐ գնահատականի վրա և նվազեցնել այն:

Հաճախորդի վարկային պատմությունը և սքորը կարող են բարելավվել հետևյալ քայլերն իրականացնելու արդյունքում.

  • ամբողջովին մարել առկա ժամկետանց վարկային պարտավորությունները և բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները
  • խուսափել ապագայում անվստահելի անձանց վարկերի համար երաշխավոր դառնալուց
  • ունենալ գրանցված եկամուտներ

 

Վարկային պատմության կարևորության և նշանակության վերաբերյալ կարող եք ծանոթանալ անցնելով հղումը:

AMD
100000 1000000000
ՕՐ
31 1095
%
5.3 9.5
Ընդամենը


Փաստացի տոկոսադրույք
Ամսական վճարումներ

* Նախնական հաշվարկ չի հանդիսանում հրապարակային օֆերտա

Կուտակված տոկոսագումար

Գործընկերներ

Թարմացվել է` 29/01/2026 11:14